ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | Հիվանդանոց (նոր հրատարակությամբ)

«Անտարես» հրատարակչությունը վերահրատարակել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպը, որը համարվում է հետխորհրդային ժամանակաշրջանի ամենաաղմկոտ ստեղծագործություններից մեկը: Ինչպես հեղինակն է նշում, լինելով իր առաջին վեպը, այն թերևս կարիք ուներ որոշ խմբագրումների: Սակայն վերահրատարակելու կարևոր հանգամանքներից մեկն էլ եղել է այն, որ նախկինում հրատարակված գիրքը տեխնիկապես լուրջ խնդիրներ է ունեցել:

Մեր օրերում բազմիցս շահարկվող թեման, թե գիրքը մեր կյանքում այլևս հետին պլան է մղվել, թերևս փոքր-ինչ վճելի է: Կարծում եմ, իսկական ընթերցողը միշտ էլ գտնում է իր գիրքը, և եթե ինտերնետային աշխարհն անխուսափելիորեն մտել է յուրաքանչյուրիս կյանք, այդուհանդերձ ընթերցասեր հասարակությունն իր պահանջներն է դնում ժամանակի առջև: Ուստի տեղին է շնորհակալական խոսք ուղղել «Անտարես» հրատարակչությանը, որն արդեն հայտնի է դարձել ժամանակակից հեղինակների հետ իր համագործակցությամբ: Նշենք, որ այժմ «Անտարեսը» հրատարակման է պատրաստում նաև Գուրգեն Խանջյանի նոր վեպը, որը հավանաբար լույս կտեսնի աշնանը:

 

Ի դեպ, ընթերցողներին շտապենք տեղեկացնել, որ «Հիվանդանոց» վեպն իր նոր, վերամշակված հրատարակությամբ արդեն վաճառվում է «Նաիրի» գրատանը և Բուկինիստում: Առաջիկայում այն կարող եք ձեռք բերել նաև այլ գրախանութներից:

Ապրիլի 28-ին, ժամը 16-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի կունենա Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպի նոր հրատարակության շնորհանդես վաճառքը: Միայն շնորհանդեսի օրը գիրքը կվաճառվի առավել մատչելի` հաստ կազմով օրինակը` 2500Դ, փափուկ կազմովը` 2000Դ:

Share Button

4 Կարծիք

  • Վարդուհի Ինանց says:

    Գիրքը նվեր եմ ստացել հենց հեղինակից, մոտ երեք տարի առաջ, մի շնչով կարդացի և տպավորություններս գրքի վերջին էջում գրեցի, հույս ունենալով, որ շուտով կհանդիպեմ գրողին ու կքննարկենք։ Ավաղ, մենք այդպես էլ չհանիպեցինքդ,բայց ուրախ եմ, որ հիմա կա հնարավորություն արտահայտվելու։ Հույսով եմ իմ չափազանց անկեղծությունը չի վիրավորի գրողի ստեղծագործ հոգին։ Արտագրում եմ երեք տարի առաջ կատարած նշումներից.
    Ընդհամենը մեկ գիշեր տևեց կարդալը։ Սկզբից լավն էր, մի քիչ էրոտիկ։ Մ տառով աղջիկները շատ էին ու բոլորը սեքսի հետ կապված։ Չհասկացա «հիվանդանոց»–ի տողատակում որ արատը կամ արարքը կամ էլի ինչ–որ բան է թաքնված, բայց հաստատ ուղիղ իմաստով չէ օգտագործված բառը։ երկրորդ տետրը սահուն անցումով նկարագրեց միջին տարիքի դեռևս իրեն չկորցրած մարդու կյանք, իսկ երրորդ տետրը լավը չէր, հանձնվեց հերոսը, խելագարվեց, դարձավ խմող նարկոման, քանզի անցյալը իրեն կեռաններով պահում էր, իսկ երբ չես ազատվում անցյալի կպչուն թելիկներից՝ հիշողություններից, երբեք առաջ չես գնա, փակ շրջան կընկնես, ինչն էլ եղավ Գրիգորի հետ։ Նա փորձեց «հիվանդանոց» վերադառնալ՝ անցյալը վերականգնել, բայց դա անհնարին էր և նա չհամակերպվեց, հանձնվեց։ Չեմ սիրում թույլ մարդկանց,կյանքից հոգնածների համար վատ օրինակ կարող է ծառայել գիրքը։ Նույնիսկ իմ մեջ ապրելու նկատմամբ նողկանք առաջացրեց, և մի ամբողջ օր թունավորեցի տնեցիքի ու ընկերոջս կյանքը։

  • Lilit Mkrtchyan says:

    karevorn exac tuynn durs eq hanel i shnorhiv Xanjyani

  • Satenik says:

    Indz shtap harkavor e vepi elektronayin tarberaky, xndrum em ete karox eq ogneq

  • Armen says:

    Satenik jan uxarkeq indz dzer elektronain hascen es kuxarkem dzez elektronain tarberak@..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *