Սիրված երգերը հայերեն | Իմ սեր, իմ ընկեր

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ – ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեի (Marie Laforêt, 1939-2019) հեղինակած երգն է, որը դարձավ 1970-ականների հիթերից մեկը: Երաժշտությունը գրել են Անդրե Պոպպը (André Popp) և Էդդի Մարնեյը (Eddy Marnay)։ Ավելի ուշ երգը հնչել է Ֆրանսուա Օզոնի (François Ozon) «8 կին» (8 femmes) ֆիլմում:

Դու իմ սեր, իմ ընկեր
Երբ երազում եմ, քո մասին է
Իմ սեր, իմ ընկեր
Երբ երգում եմ, քեզ համար է
Իմ սեր, իմ ընկեր
Առանց քեզ չեմ կարող
Իմ սեր, իմ ընկեր
Եվ չգիտեմ, թե ինչու

Չեմ ճանաչել ուրիշ մեկին՝ քեզնից բացի
Իսկ թե ճանաչել եմ, չեմ հիշում
Ինչու փնտրել, համեմատել
Մի սիրտ ունեմ, որը գիտի
Երբ է ինքը ճիշտ
Ուստի և քո անունն է ընտնրել

Դու իմ սեր, իմ ընկեր
Երբ երազում եմ, քո մասին է
Իմ սեր, իմ ընկեր
Երբ երգում եմ, քեզ համար է
Իմ սեր, իմ ընկեր
Առանց քեզ չեմ կարող
Իմ սեր, իմ ընկեր
Եվ շատ լավ գիտեմ, թե ինչու

Չգիտենք երբեք
Թե սերն ուր կտանի
Ես հավատում էի
Թե կսիրեմ քեզ
Միշտ
Բայց, այո, քեզ լքեցի
Ես կարող էի դիմադրել
Երբեմն երգում եմ ուրիշների և ոչ քո համար
Եվ ամեն անգամ ավելի վատ

Դու իմ սեր, իմ ընկեր
Երբ երազում եմ, քո մասին է
Իմ սեր, իմ ընկեր
Երբ երգում եմ, քեզ համար է
Իմ սեր, իմ ընկեր
Առանց քեզ չեմ կարող
Իմ սեր, իմ ընկեր
Եվ չգիտեմ, թե ինչու

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *