Գագիկ Մամուլյան | Խմել եմ Լուսաստղ օղի

Սարգսյան Սերժ Ազատի

Խմել եմ Լուս Աստղ օղի,
Երկիրը թողել եմ բարձիթողի…
Զղջում եմ..

***

Հովակիմյան Լևոն Նեմեցի
Խմել եմ Լուս Աստղ օղի

Հավայի երկու հատ գոլ բաց թողի…

***
Մովսիսյան Առաքել Աբրահամի
Խմել եմ Լուս Աստղ օղի
Գնացել եմ Վանեցյանի կուշտը,
Հանձնել եմ մինչև վերջի փամփուշտը…
Արդար ա…

***

Պողոսյան Միհրան Սուրենի

Խմել եմ Լուս Աստղ օղի,
Էլ չեմ բշտում ոչ մի բանան ներկրողի…

***

Մարգարյան Տարոն Անդրանիկի

Խմել եմ Լուս Աստղ օղի,
Հրաժարական կտամ հենց թողի…
Որ թողի…

***

Լպուտյան Ամալիկ Աղասիկի

Խմել եմ Լուս Աստղ օղի,
Առել եմ ձի գզողի…

Զղջըմ եմ…

***

Սարգսյան Սաշիկ Ազատի

Խմել եմ Լուս Աստղ օղի,
Թողել եմ փեշակը կիսողի…

***

Տերտերյան Հայկուշ Սողոմոնի
Խմել եմ Լուս Աստղ օղի,
Դիմել եմ ստամոքս սարքողի…
Արդար ա…

***

Պետիկյան Նվարդ Վիկտորի

Խմել եմ ՄաքԱլեքս վիսկի,
Դառել եմ հինգ օր չփոխած նասկի…

***

Առաքելյան Շմայս Փաթթողի

Խմեր եմ Լուս Աստղ օղի,
Սպասում եմ գլուխս թրաշողի

***

Սահակյան Գալուստ Գրիգորի

Խմել եմ Լուս Աստղ օղի,
Կարիք ունեմ մտքիս գոհարները հասկացողի…

***

Ամիրյան Նազիկ Հովհաննեսի
Խմել եմ Լուս աստղ օղի
Առել եմ հերոս բեղավոր գողի
Անարդարա ժողովուրդ ջան անարդար

***
Պետրոսյան Վարդա(նուշ) Պողոսի
Խմել եմ Լուս Աստղ օղի,
Հելել եմ ստրիպտիզի ձողի…

Գոհ եմ, գոհ եմ…

***

Լուսինյան Լենդրուշ Ֆռոնտիկի

Խմել եմ Լուսաստղ օղի,
Կատվիս տվել եմ լողի…
Արդար ա…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *