ՆԱՆԷ ՄԱԿՈՒՉՅԱՆ |Մա՞րդ, թե մասնիկ

blue streets rain men sad digital art artwork umbrellas alone man 1920x1200 wallpaper_wallpaperswa.com_74

Մա՞րդ, թե մասնիկ

«Մարդը սոցիալական էակ է» թեզն առնվազն կես ճշմարտություն է, իսկ կես ճշմարտությունն արդեն սուտ է: Իրականում մարդկանց մի զգալի հատվածի սոցիալական առնչությունները գրեթե չեն հետաքրքրում: Ընդ որում’ հորինվել է, թե նրանք, ովքեր չեն լղոզվում այս «սոցիում» կոչվածին, գոռոզ էլ չէ’ ինչ-որ պակասավոր բան ունեն: Իրականում ճիշտ հակառակն է. որքան չես սերտաճում զանգվածին, այնքան առավել մեծ շանսեր ունես Մարդ մնալու, և սա ինդիվիդուալիզմի ոսկե կանոնն է:
Որպեսզի լիարժեքորեն վայելես այն մտավոր, խոհական և իմաստաբանական կյանքը, որ ընտրելեսքեզ համար, ստիպված եսչառնչվելդրանից քեզ շեղող որևէ երևույթի կամ անհատիհետ: Հատկապես, եթե վերջիններս խորապես արհամարում են իմաստասիրության հետ կապված ամեն բան, իսկ մտածող անհատը նույնքան ուժգին արգահատում է կենցաղային այդ տեսակին: Ուստի սրանց շփումը փոխադարձաբար կործանարար է. և ուրեմն ինչու՞ արհեստականորեն միահյուսվել:
Կաստաների իրողությունն արդիական է’ մարդկային տեսակի պահպանման համար…

 

Խոկման գինը

Երբ անձն ինքնագիտակցում է իրենև սիրում ու գնահատում սեփական արժեհամակարգը, ինչ փորձության առջև ասես, որ չի բացում դռները: Մարդիկ չեն սիրում ինքնահավաններին:
Եվ ուրեմն՝ ի՞նչ՝ դադարել արժևորել ինքդ քեզ՝ գոհացնելու համար զանգվածի նախանձն իրեն անհասանելի իդեալների հանդե՞պ։ Առաջին պատասխանն է լինելու՝ Ոչ, երիցս՝ ոչ: Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինել համընդհանուր մերժման և անգամ՝միայնության:
Սիրո պակասն, անշուշտ, մուսաների սնունդ է և հիանալի խթան՝ տաղանդի դրսևորման, բայց… Արդյո՞ք հանճարները, ովքեր աներկբայորեն ընտրել են ճգնավորի այս ճանապարհը, հոգու խորքում չեն տառապել մարդկային պարզ հարաբերություններիբացակայությունից։Նրանք իրենց մեծությունն ընդունող փոքրաթիվ մարդկանցով շրջապատված՝մի՞թե չէին երազի համընդհանուրայն ջերմության մասին, որը ստիպված են եղել զոհաբերել՝ սերունդների գնահատանքին արժանանալու համար: Զոհաբերել՝ այն պարզ տրամաբանությամբ, որ որևէ վեհ բան արարելն ու սոցիալական առնչություններն անհամատեղելի են՝ ժամանակի անբավարարության պատճառով…
Եվ թող տասնամյակներով տարփողվեն«այլասիրական եսասիրության» առավելությունները. այլոց քեզ սիրել տալով՝քո անձն ես շոյում: Բացառիկ անինքնասեր մի թեզ, որը շողոքորթության ու քծնանքի մի քիչ բարդ ձևակերպումն է ընդամենը, անհատի ոչնչացման կոչ,այլոց սիրուն արժանանալու համար պահանջների գոհացման պատրաստակամություն: Ես դա կանվանեի անբարոյականություն և ուրիշ’ ոչինչ:
Բայց հարցը սա չէ, այլ, թե՝ ով ասաց, որ հանճարի ընտրած կյանքը, նրա ստեղծագործական խոկման կենսուղին նույն՝ այլասիրական եսասիրության դրսևորում չէ։ Միայն թե այս պարագայում հանուրի սիրո պտուղները չես քաղում երկրային կյանքի ընթացքին, այդ սերն առարկայական չէ ու չի օգնելու քեզ ապրել այդ մեկ դարը և նույնիսկ խանգարելու է…
Ավաղ, սա է հանճարի զոհագինն իր կոչմանը հավատարիմ մնալու համար։Թանկ գինն, անշուշտ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *