Գեմաֆին Գասպարյան | Սուլթանլի-Կուբաթլու

միտքս փախչում է առաջ,
նահանջ, նահանջ, նահանջ,
էս պայծառ դարում քոսոտ եմ,
նահանջ, նահանջ, նահանջ:

ճակատիս արևն է հոսում,
նահանջ, նահանջ, նահանջ,
թաթերս բորբոս լպրծուն,
նահանջ, նահանջ, նահանջ:

ճանապարհ, անուղղի, անապատ,
նահանջ, նահանջ, նահանջ,
փորոտիք, ձեռուոտ աջուձախ,
նահանջ, նահանջ, նահանջ:

բդերս կարմիր, փքված,
նահանջ, նահանջ, նահանջ,
փաչեքս մրմուռ, քրտնած,
նահանջ, նահանջ, նահանջ:

զենքի ակոսը վզիս,
նահանջ, նահանջ, նահանջ,
կանգնել չեմ կարող շարժվել,
նահանջ, նահանջ, նահանջ:

և շուրթերս ճաք ու չոր թուք`
քայլողն է անցնում ուղին,
և շուրթերս ճաք ու չոր թուք`
քայլողն է անցնում ուղին,
և շուրթերս ճաք ու չոր թուք`
քայլողն է անցնում ուղին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *