Սիրված երգերը հայերեն | Փինք Ֆլոյդ. Վերջին քայլը

Արցունքոտ աչքերիս ձկնաչք ոսպնյակների միջով
Հազիվ թե կարողանամ սահմանել էս պահի ձևը ժամանակի մեջ,
Ու մաքուր կապույտ երկինքներից թռչելով
Ես ոլորվելով իջնում եմ էն փոսի մեջ, ուր թաքնվում եմ։

Եթե ականապատ դաշտը կտրես,
Շներին հաղթես ու խաբես սառը էլեկտրոնային աչքերին,
Ու եթե անցնես դահլիճի կրակոցների միջով,
Հավաքիր կոմբինացիան, բացիր թաքստոցս,
Եթե ներսում լինեմ, կասեմ (ինչ կա պատի հետևում):

Մի երեխա կա, ուժեղ հալյուցինացիա ուներ,
Ամսագրերի աղջիկների հետ էր սեր անում,
Մտածում է՝ քո նոր գտած հավատի հե՞տ ես քնում։
Ինչ-որ մեկը իրեն սիրելու՞ է
Թե՞ էդ ընդհամենը խելագար երազ է։

Եթե քեզ ցույց տամ իմ մութ կողմը
Մեկ է՝ մոտս կմնա՞ս էսօր,
Եթե սիրտս քո մոտ բացեմ, թույլ կողմս ցույց տամ
Ի՞նչ կանես։

Պատմությունդ Ռոուլինգ Սթոնզի՞ն կծախեիր
Երեխեքին կտանեիր
Ու ինձ մենա՞կ կթողնեիր։
Մխիթարական կժպտայիր
Հեռախոսով շշնջալիս։
Իրերս հավաքելու կուղարկեի՞ր
Թե՞ ինձ տուն կտանեիր։

Մտածում էի՝ պետք է մերկ զգացմունքներս բացեմ
Մտածում էի՝ պետք է վարագույրը պատռեմ
Ածելին բռնել էի դողացող ձեռքերով
Պատրաստ էի անել, բայց․․․
Էդ պահին հեռախոսը զանգեց
Էդպես էլ ուժ չգտա վերջին քայլն անելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *