Տաթև Հովակիմյան | Եր Կար. Զանգել եմ՝ ասեմ…

ԶԱՆԳԵԼ ԵՄ՝ ԱՍԵՄ․-ԱՐԻ․․․
———————————————————
Զանգել եմ՝ ասեմ․- Գտիր ինձ։ Գտիր ինձ, եթե նույնիսկ լսես, որ ինձ արդեն գտել են։
Զանգել եմ՝ ասեմ․- Հորինիր ինձ, կատարվիր կամ պատահիր ինձ հետ, որովհետև արդեն երկար ժամանակ է ինձ հետ ոչ մեկ չի պատահել։
Զանգել եմ՝ ասեմ․- ԱՐԻ, արի ու տար ինձ, որովհետև ինձ տանել չեմ կարողանում։
Զանգել եմ՝ ասեմ․- Դու խանգարում ես ինձ, սե՛ր իմ, որովհետև ուշանում ես․․․ շատ ես ուշանում։
Զանգել եմ՝ ասեմ․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *