ԳՐԱՆԻՇ – ՌԱԴԻՈԱՐՏ / Գրական հաղորդումների շարք

Կկարողանա՞ արդյոք գրողների և ընթերցողների նոր սերունդը հաղթահարել գրաշրջանառության խորհրդային տաբուներն ու հետխորհրդային հակամշակութային, հակաինտելեկտուալ կոլլապսը: Ի՞նչ խնդիրներ ունեն ժամանակակից հայ հեղինակները, հրատարկիչներն ու ինչ գրականություն են փնտրում հայ ընթերցողները: Ինչպե՞ս գրականությունը, ընթերացնությունն ու գիտելիքը դարձնել հանրային գերակա արժեք: Առաջարկի ու պահանջարկի անխաթար օրենքներով աշխատող շուկայում ինպե՞ս տիրույթ զավթել գրականության համար և ինչպես վերականգնել գրող-հրատարակիչ-վաճառող-ընթերցող խաթարված շղթան:
Արդյոք մենք կունենա՞նք նոր գրականություն և նոր ընթերցող:
Ահա այս առավել քան երբևէ արդիական հարցերի շուրջ մեծ զրույց բացելու համար Հանրային ռադիոյի «ՌադիոԱրտ» մշակութային ծրագիրը և «Գրանիշ» գրական ակումբը սկսում են ռադիոհաղորդումների շարք:
Արդի հայ գրականության մասին նոր հաղորդաշարին կարող եք հետևել ամեն երկուշաբթի, ժամը 19.00-ին Հանրային ռադիոյի առաջին ալիքով և FM 107.7 հաճախականությամբ:

Դիտել Ֆոտոշարքը

Share Button

2 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Անդրանիկ հաղորդման հյուրը` արձակագիր Արամ Պաչյանն է: Լսեք Հանրային ռադիոյի առաջին ալիքով և FM 107,7 հաճախականությամբ, այսօր ժամը 19.00-ին և կրկնությունը վաղը` առավոտյան ժամը 10:30-ին:

  • Կարեն Անտաշյան says:

    Առաջին եթերը կայացավ, կեցցեն Արմինե Գեղամյանն ու Արամ Պաչյանը 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *