Կաձուո Իսիգուրո | 2017 թվականի գրականության նոբելյան մրցանակակիր

2017-ի Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում շնորհվել է ճապոնական ծագումով բրիտանացի ականավոր գրող Կաձուո Իսիգուրոյին:
Շվեդական ակադեմիայի հայտարարության մեջ ասվում է, որ Իսագուրոյի մեծ զգացմունքային ուժով օժտված գործերը բացահայտում են աշխարհի մասին մեր պատրանքային պատկերացումների ետևում թաքնված անդունդը:
Իսագուրոյի խոսքերով, Նոբելյան մրցանակի հանձնաժողովը դեռ կապ չի հաստատել իր հետ, սկզբում հեղինակը իր մրցանակի արժանանալու փաստը չար կատակ է համարել:
«Սա անհավատալի պատիվ է ինձ համար և առավելապես ցույց է տալիս, որ իմ ճանապարհը ընթանում է մեծագույն գրողների հետքերով», -ասել է նա:
Կաձուո Իսիգուրոն 8 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի շուրջ 40 լեզուներով: Ամենահայտնի գործերը՝ «Օրվա մասունքները»  (The Remains of the Day) , որի համար հեղինակը 1989թ. ստացել է Բուքերյա մրցանակ և 2010 թվականին գրված «Երբեք չթողնես ինձ»( Never Let Me Go) վեպերն են, վերջինս նաև էկրանավորվել է:
«Օրվա մասունքները» կառուցված է որպես տարեց անգլիացու մենախոսություն, որը վերհիշում է իր անցած կյանքը: «Երբեք չթողնես ինձ» վեպը գիշերօթիկ դպրոցի աշակերտների կյանքը ներկայացնող պատմություն է, որոնոք ապրում են Մեծ Բրիտանիայի ուտոպիական տարբերակում:
Գրականության նոբելյան մրցանակը հեղինակներին ներկայացնող բաց ցուցակ չունի, այդ պատճառով հիմնական ուշադրությունը բևեռվում է բուքմեյքերական գրասենյակների կողմը:
Ըստ բուքմեյքերների՝ ֆավորիտների առաջին հորիզոնականում էր քենիացի գրող Նգուգի Վա Թիոնգոն, երկորդ հորիզոնականում՝ Հարուկի Մուրակամին, ինչպես նաև բարձ էր գնահավտում Մարգրեթ Էթվուդի հնարավորությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *