Գիտաժողով՝ նվիրված պատամավիպասանության խնդիրներին
ԼՂՀ գրողների միության նախաձեռնությամբ մայիսի 28-30-ը Արցախում անցկացվեցին արդեն ավանդական դարձած մուրացանյան օրերը: Բացման միջոցառմանը, որը տեղի ունեցավ Շուշի քաղաքի Մուրացանի անունը կրող դպրոցում, մասնակցում էին ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, մի խումբ գրողներ ու գրականագետներ Արցախից ու Հայաստանից, ինչպես նաև՝ դասախոսներ, ուսուցիչներ ու ուսանողներ: Մայիսի 29-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպվեց գիտաժողով՝ նվիրված ժամանակակից պատմավիպասանության խնդիրներին: Գիտաժողովի ընթացքում զեկուցողները տարաբնույթ ելույթներով անդրադարձան Լևոն Խեչոյանի, Զորայր Խալափյանի, Պերճ Զեյթունցյանի, Մուշեղ Գալշոյանի, Հայկ Խաչատրյանի, Մարտիրոս Ոբնի պատմավիպասանության գեղագիտությանն ու փիլիսոփայությանը, ինչպես նաև պատմության ու պատմականության խնդիրներին, նորարարական թարմացումներին: Գիտաժողովի նյութերը հետագայում կտպագրվեն նաև առանձին գրքով: