ՏԱԹԵՎԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ | Ես սիրում եմ քեզ…

Տաթև Խուրշուդյան

…ամպերի  մեջ կապույտ խաղաղություն է, իսկ հետո` Փարիզը,
ուր հայտնվում ես հրեշտակների հետ  չորս ու կես ժամ
խաղաղ զրույցից հետո… ես արագ հագնում եմ ազատության թևերը, միաժամանակ հիշելով իմ ու Հայկի վերջին խոսակցությունը Ֆեյսբուքում,
ու իմ խոստումը, թե ես այնքան էլ սիրո համար չեմ գնում Փարիզ,
բայց, Աստված իմ, լսելով քո ականջ շոյող բառերը, որ հաստատ չէի համարի ամենօրյա ու սովորական, ես սիրահարվեցի քեզ մի քանի րոպեում`
Շառլ դը Գոլ օդանավակայանից  Իվ Սեն Լորան փողոց ընթանալիս,
ու ժամանակ չունեցա մտածելու` կսիրեիր  արդյոք դու ինձ,
ու ժամանակ չունեցա կարելի-չի կարելին գիտակցելու,
ու ժամանակ չունեցա տուն զանգել- ասելու  որ հասել եմ,

ու որովհետև ես մեծ եմ իսկ  դու շատ ավելի մեծ քան ես,
մենք անմիջապես գրկախառնվեցինք`
չնկատելով, թե ինչպես են ժպտում կողքից անցնող անծանոթները…

Ես սիրում էի քեզ,
դու մազերս շոյելով զրուցում էիր ինձ հետ,
բարձրանալով Շանզ Էլիզեի ցեխոտ ու նեղ մայթերով,
ու չնայած,որ ես քո լեզուն շատ քիչ էի հասկանում, իսկ դու իմը` հեչ,
միևնույն է, ես սիրում էի քեզ,
նոր բացված աչքերով մանկան նման
անգիտակից, անմեղ, անհարց, ու գուցե անպատասխան…

Մենք միասին գնացինք լատինական  թաղամաս,
որտեղ Սորբոնի համալսարանի ուսանող աղջիկները Սենայի ափին նստած  պատրաստվում էին քննության, մի ձեռքին` ծխախոտ, iPod-ն ականջներին,
մյուս ձեռքը` բոյֆրենդի ձեռքի մեջ,
սերը հոսում էր Սենայի երկայնքով, լցվում երակներիս մեջ,
ես սիրում էի քեզ Սենայի ափին,
ես սիրում էի քեզ Սենայի վրա,
հետո անձրևի տակ իրար գրկած վազում էինք դեպի մետրոն,
ես սիրում էի քեզ մետրոյի կայարանում`
համբուրելով քո խոնավ շուրթերը, իսկ դու ինչ-որ բան էիր պատասխանում,
որի  կեսը չէի հասկանում, բայց խելագարի պես, առաջին անգամ սերը զգացող փոքրիկ աղջնակի նման սիրում էի քեզ,
սիրում էի քեզ ամենուր`
Մոնպառնասի հիսունյոթերորդ հարկում,
Էյֆելյանի մոտակայքում վխտացող-մուրացկան -ավետարանչական իբր -թե-
հավատացյալների իբր-թե զարմացած հայացքների ներքո,
Ես հիանում էի քեզնով, պատմելով իմ երկրի մասին,
որ չգիտեի` կհետաքրքրեր քեզ, թե ոչ,
երկիրս, որ  չեմ ասում սրտիս չափ է,
որովհետև առանց այդ էլ Հովհաննես Գրիգորյանը չունի հետս,
բայց միևնույն է, երկիրս, որ օդանավից տեսա վերջին անգամ
թե ինչպես փոքրացավ-դառավ օդում սավառնող ինքնաթիռ…

…Տոնածառեր, տոնածառեր,
ծննդյան տոներին պատրաստվող քաղաք,
Գալերի Լաֆայետում շողացող հսկա տոնածառ, որ աչքի տակից
գունավոր հայացքով զարմանում էր, թե ինչպես էի սիրում քեզ,
իսկ ես սիրում էի քեզ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ,
կրկնելով, թե ինչ լավն ես, ինչ գեղեցիկ, ինչ բարի,
նայելով աչքերիդ մեջ ու համբուրելով քեզ`
Մոնմարտր-Սաքրը Քյոր-Նոտրը Դամ ճանապարհով մինչև  Մուլեն Ռուժ,
ու հեչ պետքս չէր, թե ինչ եմ անում,
ես սիրում էի քեզ խելակորույս
ու անընդհատ…

Հիշու՞մ ես, ինչպես էիր ծիծաղում,
երբ Լուվրում Մոնա Լիզային սովորեցնում էի թե ինչպես պետք է ժպտալ,
ժպտալ լայնաբերան ու անմնացորդ,
չինացիները նկարում էին ինձ ու Մոնային,
ամերիկացիներն ասում էին,որ ես ավելի լավն եմ,
իսպանացիները բողոքում էին, թե ինչու է Ջոկոնդան այսքան հեռու և այսքան անհասանելի, և ինչպես կարող էր Դեն Բրաունը տեսնել
Դա Վինչիի կոդերն ապակուց այն կողմ,
իսկ ես համբուրում էի քո ծուռ ժպիտը,
որովհետև ուզում էի ցույց տալ բոլորին, թե ինչքան եմ սիրում քեզ…

Վերջին  օրվա վերջին սիգարետը ձեռքիս`
դու ականջիս տակ շշնջում ես որ գեղեցիկ եմ ու սիրում ես ինձ,
ու, բարի գիշեր մաղթելով, ինձ ճանապարհում ես քնելու,
թեպետ ասել եմ, որ չեմ կարողանում քնել շտապ օգնության ու ոստիկանության մեքենաների  բարձր ձայներից,բայց բարի գիշեր եմ ասում քեզ`
մտածելով, թե քո կրակագույն աչքերն ինձ երբևէ տեսնու՞մ են երազում,
և աստիճաններով բարձրանալով, հայացքս ետ` դեպի քեզ,
-ես սիրում եմ քեզ,- ասում եմ,
-ես սիրում եմ քեզ,- կանչում եմ պատուհանից,
մինչև քո վերջին քայլերի ձայները բարձրանում են  վերև` քնելու
և գիշերային խաղաղությունը օրորոցային է երգում,
իսկ ես  ամբողջ գիշեր մտածում եմ, թե ինչքան եմ սիրում քեզ,
ինչքան եմ սիրում քեզ,Փարի՜զ…

© Տաթևիկ Խուրշուդյան, 2010

Share Button

18 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Ոնց եմ ես քեզ հասկանում… ինձ նույն կերպ մի քանի օր սիրում էր Պետերբուրգը… սկզբից անընդհատ մի տեսակ զգացողություն էր, թե ինձ հետևում է մեկը, չէի կարողանում բռանցնել… մի օր էլ երեկոյան հյուրանոց գնալիս ձեռք գրպանս տարա ու բռնեցի ձեռքը… սառն էր… ուզեցի տաքացնեմ…
    ՀԳ
    էս ժամերի քոմենթներս մի տեսակ շատ ռոմանտիկ են ստացվում 🙂

  • Arqmenik Nikoghosyan says:

    Ապրես, Տաթև: Լավ բանաստեղծություն էր: Ընդ որում` ամեն ինչով: Իսկ ես կարծում էի, թե թարգել ես գրելը Տաթև ջան:

  • Էլենա Արմաշ says:

    լավն էր…

  • Տաթևիկ Խուրշուդյան says:

    Մերսի երեխեք ջան: Կարեն ջան ես էլ քեզ եմ հասկանում, ‘էս ժամերի տաք քոմենթների’ պահով հատկապես: Արքմեն ջան երբեք մի մտածի որ էլ չեմ գրում, ես գրականագետներին էդպիսի հաճույք չեմ պատճառի:)

  • Hasmik Hakobyan says:

    Թերևս չգիտակցված, սակայն Տաթևը ակնհայտ ռիմենեսենսային հղում է օգտագործել` ,,երկիրս, որ չեմ ասում սրտիս չափ է,
    որովհետև առանց այդ էլ Հովհաննես Գրիգորյանը չունի հետս,, : Իսկ ահա մյուս դրվագում էլ առօրյան է ներխուժում բանաստեղծութություն ,,միաժամանակ հիշելով իմ ու Հայկի վերջին խոսակցությունը Ֆեյսբուքում,,: Երկուսն էլ շատ տարածված երևությներ են ժամանակակից պոեզիայում:

  • Hayk H. says:

    Hasmik jan shat es lrjacnum, bayc pastoren es shat taracvac yerevuyt em jamanakakic poeziayum…hetaqrqir e…
    Isk ete lurj hrashali gortc er,,,ankexcm zgacmunqayin, aranc koketutyan, mi shnchov yntercvox…bayc Parizi masin cher, ayl karoti u siro, vory misht mardu het e…ankax nra gtnvelu vayric, uxxaki petq e hasnel ed vichakin…
    … isk qnnadatner@ lav gortceric en hachuyq stanum….

  • Diana says:

    hargeli Karen,
    shat lav kliner, ete blogum nerkayacvox heghinakner@ naev mi poqr nerkayacvein, asenq “inqnakensagrutyan” pes mi ban liner.
    shnorhakalutyun

  • Կարեն Անտաշյան says:

    Համաձայն եմ, հատկապես երիտասարդ հեղինակները ներկայացվելու խնդիր ունեն, իսկ այլ աղբյուրներում (ինտերնետային) նրանց մասին տեղեկատվություն ընդհանրապես չկա: Սակայն Գրանիշի ֆորմատն այնպիսին է, որ ներկայացվելու ձևի մեջ “հավասարության” նշան է դրվում բոլոր հրապարակումների միջև: Մեր խնդիրը գրական լսարան հավաքելն է, իսկ ընթերցողը հաստատ կգտնի իրեն հետաքրքրած հեղինակի մասին տեղեկություն:

  • Է’հ, իզուր չեն ասում, թե Փարիզը սիրահարվածների քաղաք է ու աշխարհի մայրաքաղաքը: Նախանձեցի Տաթևիկին…

  • Arqmenik Nikoghosyan says:

    Դե, գրելով հաճույք պատճառի, Տաթև ջան.

  • Vahram says:

    Վաաաաաայ, էս ինչ լավն էր, ապրի Տաթևը!

  • Տաթևիկ Խուրշուդյան says:

    Դե, մի ամսից էլի գնում եմ , ով ա գալիս հետս? Բանաստեղծության երկրորդ մասը հայտարարում եմ սկսված: Ես ու Հայկը ինչքան կարանք չատ ենք անում, Հասոն էլի կկպնի, բայց դե մեր Հասոն ա, ինչ անենք, հո ուրիշի չենք տալու…

  • Hayk H. says:

    de sksecinq….ereq uyu chors….

  • Abraqsas says:

    Shat lsvn errrrrrrrrrrr……

  • Anahit says:

    Շատ լավն էր, հրաշալի

  • Մ.Մ says:

    Էլի եմ ուզում………

  • Vardan says:

    Bravo

  • Լևոն Ադյան says:

    Շատ լավն էր, սրտի անդիմադրելի բերկրանքով կարդացի, ափսոսանքով, որ մինչ այդ չէի կարդացել Իրեն ու ուրախության զգացումով, որ այսուհետ կարդալու եմ անպայման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *