Ավելի վիրավոր, քան երբևէ, սիրտս տալու ցավից,
Հուսախաբ էի սիրուց ու սպասում էի մահվան,
Հասակն իմ կորացած այս մենության բեռից
Ճամփա ընկա ես ուխտի՝ որոնելու բալասան․․․
Ես գնացի՝ լալու,
Ես գնացի՝ ճչալու,
Բալասանը փափագն էր իմ,
Քաաբադ շրջվեց դեպի ինձ․․․
Ո՜վ՝ Աստծուց եկած,
Ո՜վ՝ սեր կատարյալ,
Դատարկ մարմնում իմ
Հոգին ես սիրո խոսքի,
Ո՜վ՝ ամոքում կատարյալ
Անկեղծ ու շիտակ,
Ցողունն իմ սաթի պես
Ձգում ես դեպի քեզ,
Ամեն մասնիկին իմ սրտի
Դրեցիր դու սպեղանի,
Այս կոտրված ճենապակին
Քեզանով ամբողջ դարձրիր։
Ո՜վ՝ նեցուկ իմ վշտին,
Ո՜վ՝ նույնաձայն իմ ճիչին,
Ո՜վ` նոր անունը իմ,
Քաբաադ շրջվեց դեպի ինձ․․․
Ես՝ մակույկ կոտրված,
Սակայն դեռ ոսկուց,
Ի՞նչ է մրրիկն իմ դիմաց,
Երբ նավապետն ես դու։
Դու՝ ամոքումից անդին,
Ազատում ամեն չարից,
Ո՜վ՝ նոր մի սեր,
Ո՜վ՝ Աստծո նվեր,
Շնչելը քեզ հետ
Ղազալ լսել է ասես,
Կյանքի բարձունքին հասնել,
Ու ճախրել անթև թռչնի պես,
Ո՜վ՝ նեցուկ իմ վշտին,
Ո՜վ՝ նույնաձայն իմ ճիչին,
Ո՜վ` նոր անունը իմ,
Քաբաադ շրջվեց դեպի ինձ․․․
Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի