երկնքում
բոլոր հրեշտակները
քո դեմքով էին
***
ես հրեշտակին
չեմ հավատում
ինքը ինձ
հավատում է
***
առավոտյան սուրճս
հրեշտակիս հետ եմ
խմում
***
հրեշտակից
սիգարետ խնդրեցի
զույգը տվեց
***
պատերազմում
որքան մարդ է զոհվում
նույնքան հրեշտակ
***
ո՞ւմ
հրեշտակն է լինելու
իմ հրեշտակը
ինձնից հետո
***
հրեշտակիս հետ
թուղթ եմ խաղում
միշտ իմ օգտին է
խաբում
****
հրեշտակս
ինձ կորցնելու
վախ ունի
ես չունեմ
***
մահացու է
հրեշտակին
սիրահարվելը
***
հրեշտակս
ինձ նամակ է գրել
ինչ լեզվով է գրել
չգիտեմ
***
ամեն կիրակի
հրեշտակիս հետ
գինի եմ խմում
ինքը խմում է
ես գինովնում եմ
***
հրեշտակիս հետ
լեզու չեմ գտնում
***
հրեշտակին թևերը
ծանր են գալիս
***
հրեշտակը
մեջքի վրա է
ընկնում
***
մի վախեցրեք
հրեշտակներին
թռչնագրիպով
***
հրեշտակիս
աչքը դուրսն է
գարուն է
***
հրեշտակներն էլ
գարանանը
մտացրիվ են
դառնում
***
հրեշտակի թևի
ստվերում
տոթ չի թվում
ամառը
***
դեղին են թևերը
աշնան հրեշտակի
***
հրեշտակները
տխուր նայեցին
աշնան երամին
***
թևաթափ է
հրեշտակը
ձմռան
***
սիրում եմ
հրեշտակիս հետ
Ռիլկե
կարդալ
***
ամոթխած հրեշտակը
մշուշի տեսքով է
գալիս
***
հրեշտակները
երազում
չեն թռչում
***
հոգեառ հրեշտակի
անունը
կարոտ է
***
երբ հրեշտակը
աջ ականջիդ տակ
բզզումէ
դեմ տուր ձախը
***
հրեշտակները
առանց բայերի են
խոսում
***
հրեշտակները հենց
սիրահարվում են
մարդ են դառնում
***
հրեշտակները
հենց մարդ են դառնում
խելագարվում են
***
հրեշտակս հետս չի խոսում
բայց ամեն գիշեր
լուսամուտագոգիս
փետուր է թողնում
***
հրեշտակս խռովել է
չի նայում
աչքերիս
***
հրեշտակիս ականջին
մի բան ասացի
թևաթափ եղավ
***
ամենաբարձր երազանքը
հրեշտակն է
***
անձրևին
բացիր պատուհանդ
հրեշտակդ
չթրջվի
***
հրեշտակները
սոխ են մաքրում
անձև է
***
հրեշտակ ասելիս
թևավոր չես դառնա
***
հրեշտակիդ հետ
պահմտոցի խաղալիս
թո՜ւ մի ասա
***
պահպանենք
մեր պահապան հրեշտակին
ինքն էլ մարդ է
***
հրեշտակը մարդու
չափով է
***
վերելակ նստելիս
թևերս
թափահարում եմ