Գեմաֆին Գասպարյանի «չկա՝ չկա» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մարտի 25-ին ժամը 17.00-19.00, «Պեչենու բաղեր» ակումբում (հասցեն՝ Երևան, Տերյան 25): Գրքի խմբագիր՝ Վահրամ Դանիելյան, ձևավորումը՝ Մկրտիչ Մաթոսյանի, հրատարակիչ՝ «ակտուալ արվեստ»: Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք միջոցառման ֆեյսբուքյան էջ: Սիրով հրավիրում ենք:
Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:
*
Պոինը ագռավ էր,
իմը եզ,
իրենը պոեզիա,
իմը պոեզ:
*
Պիկասոն ուներ կապույտ շրջան,
Չարենցը ֆուտուրիստական,
Չիլոն ուներ խմելու շրջան ու պախմելի,
ու տենց շրջան շրջան,
զիլինայի տրամաբանությամբ,
էս շրջան չի,
ուղղանկյուն եռանկյուն է:
Գեմաֆին Գասպարյանի մյուս ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ