Մարիամ Կարապետյան | Մեր ուրիշների մասին

Ամառային վերաբերյալ

Օրհնի՛ր մեր նշանները և մեր գործերը
տերևների, ձայների շրջապատում,
երբ անդադար կամուրջներ կգցեն
մեր ձեռքերը մեր բառերի հետ:
Օրհնի՛ր մեր խաղաղ պատճառները.
մի օտար տեղ է սա՝
շուրջն արևի լույս
ձայներ հավաքելու եղանակներին
օդից կախված ծղրիդների մեջ,
երբ ոչինչ դուրս չի թափվում և միայն խտանում է,
բայց երբ հեշտ ենք թողնում մեր գործերը
սպրդելու նման և գեղեցիկ լինելու նման:
Մի մենակ ճանապարհ,
որ ձգում է իր պարանոցները
և թոթափում է աշխարհներն իր ուսերից
մի օր՝ պայմաններով ինքնահաստատ:
Եվ չի ոգևորվում, չի ոգևորվում մեր մարմինը
հուլացած,
և դուրս են մնում, դուրս են մնում մեր ձեռքերը,
և մենք հեշտությամբ ենք հեռանում …

 

Հյուսիսային սենյակ

Այնպե՜ս էի կարոտել
այս հնարներն անդորրի-
շրջուն, մտքում պահվող,
այլ բաների հնարներն՝
ավելի կամ պակաս օտար…

Անտեսի՛ր խոսքերս ու սիրտս, Տե՛ր,
օրհնի՛ր օտարությունն այս…

 

***
Մոտ-մոտ է անում մի պատմություն,
մի գիրք
երկու քարի արանքից,
առանց օտարների և միջնորդների:
Ո՛չ անուն է տալիս, ո՛չ ձայնակցում է.
վերաբերում է:
Մոտ-մոտ է անում մի գիրք,
մի պատմություն
երկու քարի արանքից…

 

***
Անձայն ապրած տեղերում՝
մուտքերին ու ելքերին մոտիկ,
այս բառերն առանց ճանապարհների
մնացին:
Եվ այս դրսեկությունը՝
անհոգ ու խանդավառ,
ոչ ոքի չառավ այս պատմություն…

 

***
Այս պատմությանն անծանոթ մարդիկ
իրենց իրերը դրեցին
այս պատմության մեջ.

մեղմ և առանց ձայների
խախտվեց այս պատմությունը՝

թեթևամաղ,
դյուրակիր:

Նրանց հույսերը դեռ վառ են.
սրբազան անուններն առանց թափի
առանց խամրելու

դեռ անցյալ են…

 

***
Երբ կանչում եմ, գալիս են
այս պատմությունները,
երբ կանչում են,
գալիս եմ.
այստեղ իսկակա՜ն օտարներ են,
անուններո՜վ,
ծանրումե՜ծ օտարներ:
Ամո՜ւր ոսկորներով մարդիկ
անծայր տեղերում:
Իրար ցույց տված սերունդներ:

Հոգո՛ւ խորքում իմացողներ են,
որ մեզ դեռ կսպասեն…

 

***
Ո՞վ կգա և ինչպե՞ս
այս պատմությունը կանի,
կոկիկ պատմություններն
արագ անցնող:
Տևաբար վարանող մի օտար,
այս ո՞վ՝
այդպես շրջանցելի…

 

***
Ստվերների եզրից այս կողմ՝
անծանոթները՝
բնուց իմաստուն:

Միջնորդ օտարներն այն օրերին,
երբ մեր մեջ մի բան արթնանում է:

Այս ավելի՛ իմաստուն առավոտը՝
չկոկված հայտնություն…

 

***
Սիրով մոտեցան այս օտարները-
աշխարհի մասին այս հավատները
պահուստներով.
մարդիկ մանկության համար
և պարկե՜շտ մի օտար,
որ քնելիս
բոլոր դռները փակում է…

 

Երբևէ լսած բառերի տեղ

Առավոտյան արև
իմաստունների և խաղաղների՝
իրենք իրենց տեսած,

առանց աղմուկի շնչողներ
ըստ տեսքի:

Իրարով լցված ժամանակներ,
անուններով փոխանակված տեղեր:

Մի պիտանի վայր:
Բռնելու, բացելու պատրանքներ …

 

Մակագրում

Մի մարդ
մոտ բաները վտարեց,
որ հոտով աշխարհը չչափի,
մոտիկից տեսնելու մի աշխարհ՝
առանց բերանից փչող
քամու,
մոլորակներից մեկը
չվտարված,
մի ձեռք տալու երկիր:
Հուշերն այստեղ շուրջկալում են
խորհուրդներով,
մի օր օտարանում զվարթորեն…

…Ես ի՞նչն այսպես վավերացրի
այնտեղ, ուր չեմ հասել
օրերի համար պատրաստ.

այս հեռվից տեսած պատմությունս…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով