Մարիամ Կարապետյան

Բանաստեղծ

Բանաստեղծ (ծնվ. Օգոստոսի 9, 1987, ք. Արթիկ, Շիրակի մարզ): Կենսագրություն 2004 թ. ավարտել է Արթիկի համար 4 միջնակարգ դպրոցը: 2004-2008 թթ. սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատում, 2008-2010 թթ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: Այժմ նույն ֆակուլտետի ասպիրանտ է: 2010 թվականից աշխատում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մամուլի պատմության եւ տեսության ամբիոնում: Գրքեր Հրատարակվել է «Խոսք եւ խոստում», «Արմատ եւ լույս», «Թռիչք եւ թեւեր» անթոլոգիաներում: Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում Ստեղծագործությունները հրապարակվել են "Արեւածաղիկում", "Գրեթերթում", "Գրական թերթում", "Նարցիսում", "Գրանիշում" և այլն:

Բանաստեղծ (ծնվ. Օգոստոսի 9, 1987, ք. Արթիկ, Շիրակի մարզ): Կենսագրություն 2004 թ. ավարտել է Արթիկի համար 4 միջնակարգ դպրոցը: 2004-2008 թթ. սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատում, 2008-2010 թթ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: Այժմ նույն ֆակուլտետի ասպիրանտ է: 2010 թվականից աշխատում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մամուլի պատմության եւ տեսության ամբիոնում: Գրքեր Հրատարակվել է «Խոսք եւ խոստում», «Արմատ եւ լույս», «Թռիչք եւ թեւեր» անթոլոգիաներում: Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում Ստեղծագործությունները հրապարակվել են "Արեւածաղիկում", "Գրեթերթում", "Գրական թերթում", "Նարցիսում", "Գրանիշում" և այլն: Մրցանակներ և պարգևներ 2008 թ. ԵՊՀ եւ ՀԳՄ կազմակերպած "Երիտասարդ ստեղծագործողների ուսանողական գրական մրցույթում" արժանացել է 2-րդ մրցանակի: 2007 թ. ճանաչվել է ԵՊՀ "Լավագույն ուսանող - 2007" մրցանակաբաշխության հաղթող (ժուռնալիստիկայի ֆակուլտետից): 2004 թ. արժանացել է առաջին կարգի դիպլոմի հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում: Մարիամ Կարապետյանի հրապարակումները Գրանիշում Էլ. փոստ՝ marman87@rambler.ru

Հրապարակումները Գրանիշում 17

  • Պոեզիա

    Բնակություն

    Մարիամ Կարապետյան

    Լույս է տեսել Մարիամ Կարապետյանի բանաստեղծությունների երրորդ՝ «Բնակություն» ժողովածուն։ Այն առանց շարքերի է, սակայն «Գրանիշի» համար հեղինակը կազմել է տրամադրությամբ նման բանաստեղծությունների մի շարք՝…

    7 Հունիս 2023 • 3 րոպե

  • Պոեզիա

    Բնակություն

    Մարիամ Կարապետյան

    Թաղամասը հուշերիս կեսն է ծածկում, հին պատմությունները մինչև կեսն են հասնում: Երկար եմ զվարթ մնում այդ առավոտներին… Վերջին դատարկ շենքերին կհասնեմ երեկոյան, որտեղ ոմանց փողերն են կորել.

    25 Հուլիս 2020 • 1 րոպե

  • Պոեզիա

    Արծաթ

    Մարիամ Կարապետյան

    Մասի՛վ, քեզ հետ իսպաներեն կխոսեի ուրիշ տեղ գնալու նման, ուրիշ բան ասելու եղանակով․․․ *** Փաթիլները՝ հին պատրույգներ ճրթոցով։ Աստծո հին ժամանակները՝ կլոր, ինչպես զրո։ Շուրջառ հալվող ձյան տակ։

    20 Փետրվար 2020 • 2 րոպե

  • Գրախոսական

    Վերաբերություններ

    Մարիամ Կարապետյան

    Լույս է տեսել Մարիամ Կարապետյանի «Վերաբերություններ» ժողովածուն: Հեղինակի երկրորդ ժողովածուն է: «Պաստառներ խաղաղ օրերի համար» գրքից հետո փորձել է սկսել այնտեղից, որտեղ գեղագիտական ճգնաժամ-հարց էր առաջ…

    2 Օգոստոս 2019 • 2 րոպե

  • Պոեզիա

    Աշնանային

    Մարիամ Կարապետյան

    Հերթով բոլոր շերտերի վրայով արևի գնալու ժամն է: Մեջքն է՝ արևի տաքացրածը՝ հին երկունքներից մնացածը: քամին մինչև երկիր՝ պատմելիս: *** Նորից մեր տեղից չելանք, երբ հիշեցինք հեշտ, մեկ վայրկյանում թրջող հետ…

    24 Հոկտեմբեր 2018 • 2 րոպե

  • Պոեզիա

    Կանխասացություն

    Մարիամ Կարապետյան

    Ինձ զանց առավ մի պատմություն: Տեղի տվեց մի օտար: Շարունակեցի ապրել հերթով պատմած ծուլություններս գեղեցիկ: Ճանապարհները, որ չքննեցի, չուշացան: …Շաբաթից շո՛ւտ եկած ուրբաթներ, ո՞ւմ սիրելին եմ ես, ձեռքիցս…

    26 Մարտ 2018 • 2 րոպե

  • Պոեզիա

    Մեր ուրիշների մասին

    Մարիամ Կարապետյան

    Օրհնի՛ր մեր նշանները և մեր գործերը տերևների, ձայների շրջապատում, երբ անդադար կամուրջներ կգցեն մեր ձեռքերը մեր բառերի հետ: Օրհնի՛ր մեր խաղաղ պատճառները. մի օտար տեղ է սա՝ շուրջն արևի լույս ձայներ հավաք…

    22 Հուլիս 2017 • 3 րոպե

  • Պոեզիա

    Երկար մնացած պատմություն

    Մարիամ Կարապետյան

    Մի երկիր անցա, հետո ևս մեկը մի ձյունառատ պատմության: Դառնալու ու հիշելու հետքերով վեր կացա, եկա այս աշխարհը: Բոլոր լավ բաներն այստեղ էին բարեհաճ, ուրիշ մարդկանց նկարների լույսերը… Ի՜նչ գեղեցիկ էին ու…

    4 Մայիս 2016 • 2 րոպե

  • Պոեզիա

    Ձմեռային շարք

    Մարիամ Կարապետյան

    Այս կողմերում խախտումներ կան, վաղուց հասցրած գործերի պատմություն: բոլոր մուտքերն այստեղ՝ ինչպես հիշողություն: *** Իրիկնացող քաղաք՝ աշխարհի բոլոր հետևանքներով. բոլոր արահետներն իրար հետ:

    29 Հունվար 2016 • 2 րոպե

  • Պոեզիա

    Պոեզիայի գալու ժամը

    Մարիամ Կարապետյան

    *** Մենք իրար մասին գիտենք այս բառերը դյուրաբեկ, մեր այցն առավոտվա մեջ նույն բառերի շուրջ է պտտվում: Պատմություններ ենք հավաքում մեր աչքերի համար, նրանք, որ երկար են մնում աչքերի մեջ:

    9 Նոյեմբեր 2015 • 2 րոպե

  • Էսսե

    Էսսե օրերի առատության մասին

    Մարիամ Կարապետյան

    «Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ»: Երեմիայի մարգ., 10:13 Աչքերդ մոտեցնում ես ամպերին: Երկնքով չես գնում, ուղղակի գետնուղու ճերմակ պատերն են: Գետնուղուց դուրս և մտքում անձրև է:

    22 Մարտ 2015 • 5 րոպե

  • Պոեզիա

    Գոյականներ

    Մարիամ Կարապետյան

    Նույն ձայնի մուտքն էր երկու տարահայաց դռներից: *** «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»: (Մարկոս 8:24) Հազարամյակում մի տեղ, թիկունքում՝ տեսարան: Այն ճանապարհները, որ մենք օդով պիտի անցնեն…

    20 Հոկտեմբեր 2014 • 2 րոպե

  • Գրախոսական

    Պաստառներ խաղաղ օրերի համար

    Մարիամ Կարապետյան

    Լույս է տեսել ՄԱՐԻԱՄ Կարապետյան առաջին ժողովածուն: Այն հատկանշվում է շարքից շարք զարգացող նյութով ու պոետական լուծումներով և յուրատեսակ բանաստեղծական պատում է՝ բազմաչափ ընթերցումների ու ետընթեցումների…

    14 Մայիս 2014 • 2 րոպե

  • Էսսե

    Էսսե խաղաղության և կրկնության մասին

    Մարիամ Կարապետյան

    Ինչքա՞ն կարելի է երկարեցնել ձայնս, որ օրորոցի մի քանի շարժում ներառի իր մեկ տևումի մեջ: Կամ օրորոցի քանի՞ շարժում պետք է ներառի ձայնի մեկ տևում-պարբերությունը: Կամ քանի՞ նման շարժումն է լավագույնը:

    25 Դեկտեմբեր 2013 • 5 րոպե

  • Էսսե

    Էսսե խաղաղության մասին կամ զրույց Մեսրոպի հետ

    Մարիամ Կարապետյան

    Մեսրոˊպս, ի՞նչ ձայն եկավ, երբ այս ափսեով դիպա այն մյուսին: Իսկ սրանցի՞ց… Գիտե՞ս՝ դեռ բոլոր ձայներն անուններ չունեն: Եվ իրար վրայով անցնում են: Կեսից իրար գտնում… Եվ կեսից հետոն ու այս պահը արդեն դիպել…

    9 Ապրիլ 2013 • 5 րոպե

  • Պոեզիա

    Խաղաղ ժամանում

    Մարիամ Կարապետյան

    *** Բոլոր չեղած բաները անցան՝ համարյա վստահ, որ մենակ են, և իմ ներկայությունը լրացավ՝ բոլոր ձևերով հավասար սահուն, և անքուն լրիվություններս՝ կլոր, լեցուն բառերով, և նռան, խաղողի հետ եղածներս՝ աղքա˜տ,…

    14 Հունվար 2013 • 2 րոպե

  • Պոեզիա

    Կարճ բանաստեղծություններ

    Մարիամ Կարապետյան

    *** Դու կգնա՞ս, հետաքրքիր է` կգնա՞ս, թե՞ չէ, և որտե՞ղ էիր դու, երբ բոլորը հասել էին… Տունը, որ թևերը բացելու համար է… *** Չհոգնելու համար խնդրեցի, որ գրկի ինձ, թեև ճանապարհին չէինք կամ ճանապարհին էինք…

    30 Հունվար 2011 • 3 րոպե

Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 3