Նորություններ

ԾԱՂԿԱՁՈՐ / Խորհրդակցություն

• 1 րոպե

Մայիսի 14-ից 16-ը Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը կկայանա երիտասարդ գրողների ամենամյա խորհրդակցությունը, որի նպատակը նախընթաց տարվա հատույթում արդի հայ գրականության դիմագծում երիտասարդական փաղանգի ներդրման ամփոփումն է:
Խորհրդակցությանը մասնակցում են ավելի քան 40 երիտասարդ գրողներ Հայաստանից, Արցախից ու Ջավախքից: Եռօրյա հագեցած ծրագրում կլինեն բազմաթեմա զեկուցումներ և քննարկումներ, վարպետության դասեր և գրքերի շնորհանդեսներ:

Կազմակերպիչ`
ՀԳՄ երիտասարդական բաժանմունք

Թողնել մեկնաբանություն