Նոյեմբերի 27-ը Չարենցի հիշատակի օրն է։ Հրավիրում ենք բոլորիդ Չարենցի տուն-թանգարան՝ միասին նշելու պոետի մահվան 80-րդ տարելիցը։
Միջոցառումների ծրագիրը՝
Նոյեմբերի 27
ժամը 12:00- քայլերթ դեպի Չարենցի հուշարձան
Բռնադատված մտավորականներին նվիրված ցուցահանդեսի բացում
Ժամը 17:00 կոնֆերանս-քննարկում՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը.
Կոնֆերանսի ծրագիրը
1. 17:00
Եղիշե Չարենցի թոռնուհի, տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենց – «Չարենցի կյանքի վերջին տարիները»
2. 17:15
Պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյան- «Մեծ տեռորի սկզբի մթնոլորտը Խորհրդային Հայաստանում և Եղիշե Չարենցի գործը»
3. 17:30
Բանասիրական գիտությունների թեկնածու Սեյրան Գրիգորյան- «Եղիշե Չարենցի մոնոստիքոսները»
4. 17:45
Գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյան -«Մի փաստաթղթի պատմություն»
5. 18:00
Բանասիրական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյան- «Եղիշե Չարենցը և միստիկան՝ իբրև կրոնի մարդկային չափում»
18:15
Սուրճի դադար
6. 18:30
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյան- «Չարենցի մահվան կանխատեսումը»
7. 18:45
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Ոսկանյան-«Եղիշե Չարենցի և Ստալինի առնչությունները»
8. 19:00
Բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյան-«Գիրք ճանապարհին և պետականությունը»
9. 19:15
Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյան-«Եղիշե Չարենց, մատենագիտական աշխատանքներ»
10. 19:30
Բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Մարտիրոսյան-«Բանաստեղծի կյանքը՝ ա՞սք, անեկդո՞տ, թե՞ պատում»