Միջազգային ստեղծագործական ճամբար երիտասարդ գրողների համար՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Թուրքիայից:
«ԱՐԻ» գրականության հիմնադրամը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ներկայացնում են «Գրենք Հայաստանում» երիտասարդ գրողների ստեղծագրության միջազգային ճամբարը, որին կարող են մասնակցել ստեղծագործողներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Թուրքիայից :
«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը հնարավորություն է ընձեռում երիտասարդ գրողներին միավորվելու ստեղծագրության տասնօրյա բազմաբնույթ ծրագրի շրջանակներում, սովորելու միմյանցից և ճանաչելու միմյանց: Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի հետ համագործակցությամբ և նրանց կողմից իրականացվող «Տողերի միջև» ճամբարի մոդելի հիման վրա:
Ստեղծագրության միջազգային ճամբարը կառաջարկի գրականության և այլ առնչվող ստեղծագործ առարկաների վերաբերյալ դասախոսություններ, ստեղծագրության դասեր, ֆոտո, վիդեո և դրամատուրգիայի դասընթացներ, slam poetry, ինչպես նաև թիմային համագործակցության և հաղորդակցության հմտությունները զարգացնող վարժություններ, ընթերցումներ, խմբային քննարկուներ, մասնակից երկրների մասին ծանոթագրական հանդիպումներ, մշակութային էքսկուրսիաներ և բազմաթիվ ուրախ և անմոռանալի պահեր:
Մասնակցության պահմաններն են՝
Տարիք՝ 18-24 տարեկան
Անգլերենի լավ իմացություն
Գրող դառնալու անդիմադրելի ցանկություն
Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Հայտ
2. Կենսագրություն (անգլերեն)
3. Նամակ թե ինչու եք հետաքրքրված մասնակցել ծրագրին (անգլերեն)
4. Ստեղծագործության նմուշ (հայերեն)
5. Ստեղծագործության նմուշ (անգլերեն)
Ավելի մանրամասն տեղեկանալու և հայտի ձևանմուշը ներբեռնելու համար անցեք Այստեղ:
Ծրագրի գործընկերներ՝