Մայա Էնջըլոու | Անցյալ գիշեր

Անցյալ գիշեր
Խորհում էի՝
Ինչպես գտնեմ հոգուս տունը,
Ինչպես գտնեմ ջուր ծարավիս,
Մի կտոր հաց քարից զատված,
Ու հասկացա,
Որ ոչ-մի մարդ,
Եւ ոչ-մի մարդ
Չի հաջողի միայնակ,
Ամբողջովին միայնակ…
Հարուստներ կան մեր շուրջը լի,
Շատ փողերով անծախսելի,
Տխուր երգող զավակներով
Ու թանկարժեք բժիշկներով՝
Հարուստ, քարե սրտեր բուժող:
Բայց ոչ-մի մարդ,
Ու ոչ-մի մարդ
Չի հաջողի միայնակ:
Լսե՛ք, հիմա ինձ ուշադիր,
Կպատմեմ Ձեզ ինչ-որ գիտեմ,
Կկուտակվեն սեւ-մութ ամպեր,
Քամին ուժգին կսուրա,
Մարդկանց ցեղեր ողբ կկապեն,
Որովհետեւ ոչ-մի մարդ
Ու ոչ-մի մարդ
Չի հաջողի միայնակ,
Ամբողջովին միայնակ…

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *