«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Երևան քաղաքի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց:
Այս դպրոցումէ սովորել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, դպրոցում նրան անունը կրող դասասենյակ կա: Ինչպես երևանյան մյուս դպրոցներում, այստեղ էլ մեծ, աղմկոտ դասարան է՝ խելացի, քաղաքականպես հասուն միտք ունեցող երեխաներով: Մեր քննարկումն էլ անցավ պատմաքաղաքական, հասարակագիտական տարբեր ոլորտների հետ զուգահեռներում: Աշակերտներից Ազատի հետ անգամ քննարկում էինք Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառաակ կողմը» վեպը: 🙂 Միակ խնդիրը նման դասարաններում՝ լսարանի բազմազանություն է. երբեմն հետաքրքրությունների տարբեր աստիճան ունեցող երեխաները թույլ չեն տալիս լիարժեք բացահայտել իրապես ընթերցասեր աշակերտներին:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:
👍🏻