«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հիմնական դպրոց: Փոքր դպրոց է, այս պահին ընդամենը հարակից գյուղերից ժամանող երեխաների հետ համատեղ ունեն 16 սովորող աշակերտ: Տնօրենը ինձ հետ զրուցում երանությամբ է հիշում այն ժամանակները, երբ դպրոցն ուներ 45-50 աշակերտ և միջանցքը երեխաների անցուդարձով, աղմուկով ու եռուզեռով էր լի: Դասըթնացը անկցակցրել ենք 4 աշակերտների հետ:
Մյուսները պարզապես խաղում էին բակում, մեծ ընտանիքի պես՝ մեծ ու փոքրով՝ օգտվելով մեծ դասամիջոցի ընձեռնած հնարավորությունից, ես էլ առիթից օգտվելով լուսանկարեցի նրանց խաղաղ ու անամպ խաղը: