Սիրված երգերը հայերեն | Թագավորը վշտի

Ես արտասվում եմ բոլորի արցունքները,
Եվ այնտեղ՝ մեր կռվում անձնական,
Մահացա նախորդ գիշեր:
Եվ ուրախության ու դժբախտության բոլոր այս մնացորդները
Ի՞նչ պետք է անեմ:

Ուզում եմ պատրաստել քեզ համար ապուր, որ քո հոգի՛ն կջերմացնի,
Բայց ոչինչ չի փոխվի,
Ընդհանրապես ոչինչ չի փոխվի:
Սա միայն օր է, որ բերեց այս ամենը,
Պարզապես ևս մեկ օր,
Եվ ոչ մի լավ բան:

Դիջեյը նույն երգն է նվագում
Այնքան անելիք ունեմ,
Պիտի շարունակեմ…
Մտածում եմ` այս կսկիծն ինձ երբևէ բաց կթողնի՞
Այնպես եմ զգում, ասես լինեմ թագավորը վշտի,
Թագավորը վշտի…
Կարծում եմ՝ կարող էի պարզապես հեռանալ:
Կհիասթափեցնե՞մ իմ ապագային, եթե մնամ…
Սա լոկ օր է, որ բերեց այս ամենը,
Պարզապես ևս մեկը,
Եվ ոչ մի լավ բան:

Դիջեյը նույն երգն է նվագում
Այնքան անելիք ունեմ,
Պիտի շարունակեմ,
Մտածում եմ՝ այս կսկիծն ինձ երբևէ բաց կթողնի՞
Այնպես եմ զգում, ասես լինեմ թագավոր վշտի,
Թագավորը վշտի…
Արտասվում եմ բոլորի փոխարեն,
Արդեն իսկ վճարել եմ ապագայի մեղքերիս համար,
Չկա ոչ ոք, որ կարող է ասել՝ թո՛ղ սա,
Պարզապես ուրիշ մի օր,
Եվ ոչ մի լավ բան:

Ես թագավորն եմ վշտի, այո
Թագավորը՝ վշտի,
Ես թագավորն եմ թախծի,
Թագավորը՝ թախծի…

 

Թարգմանությունը անգլերենից՝ Նորա Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *