ՀՀ ԿԳՄՍՆ | 2022 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2022 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր:

Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

  • ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

Դրամաշնորհ ստանալու համար նշված խմբերի պարբերականները կարող են դիմել, եթե իրենց ծրագրերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.

Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր պարբերականներ.

  1. լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
  2. ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
  3. կազմելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,
  4. ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:

Պետական աջակցության համար դիմող գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները պետք է ներկայացնեն իրենց նախագծի բովանդակային հայեցակարգն ու տեսլականը: Որպես պարտադիր բաղադրիչ՝ պարբերականները իրենց նախագծերում պետք է.

  1. ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն ութսուն տոկոս հեղինակային նյութեր,
  2. ներառեն արվեստագիտական և գրաքննադատական հոդվածներ,
  3. ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,
  4. տարեվերջին հրապարակեն տվյալ պարբերականի ընդհանուր կամ ոլորտային տարեկան տեսությունը (դայջեսթ)՝ արվեստագիտական, գրականագիտական, մշակութաբանական ակնարկի կամ հոդվածի ձևով:

Հայտատուն պետք է ներկայացնի՝

  1. լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
  2. պարբերականի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը (ձևաթուղթը կցվում է),
  3. պարբերականի նախագիծը, որ պետք է ներառի՝
  • պարբերականի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների,
  • հայեցակարգը,
  • նյութերի ընտրման հիմնական չափանիշները,
  • տարածման և գովազդային քաղաքականության դրույթները,
  • սոցցանցերում և համացանցում ներկայության մասին տեղեկությունները,
  1. պարբերականի վերջին երեք համարները` մեկական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր պարբերականներ),
  2. էլեկտրոնային պարբերականի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը,
  3. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:

Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Մրցույթն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով.

Մրցույթի մեկնարկ՝ 2021 թվականի հունիսի 15
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021 թվականի հուլիսի 15
Մրցույթի արդյունքների հայտարարում՝ 2021 թվականի նոյեմբերի 30

Հայտի փաթեթը պատրաստելու համար խնդրում ենք ծանոթանալ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2022 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար անցկացվող մրցույթի կարգին:

Հայտի փաթեթը «PDF» ձևաչափով պետք է ուղարկել «literature@escs.am» էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով պարբերականի անվանումը:

2022 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը (խորհրդի կազմը կցվում է):

Մրցույթի անցկացման կարգը (կցվում է)։

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն +(374) 10 599 629 հեռախոսահամարով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Շատ են կարդում՝

Մարգարիտ Հակոբյան | Ինքը

Երբ խուլ ու համրը կխոսի բնության լեզվով Ու կսկսի լսել ճանճի զրույցը տևական հավերժության մասին, Ծաղիկը վերստին բողբոջ կդառնա նորից ծաղկելու կույր հավատով, Թռչուններն…