Սաննիէ | Խոստանում եմ

Խոստանում եմ քեզ այլեւս չսիրել,
ինչպես մահացող մարդուն խոստանում են, որ նա ապրելու է։

Խոստանում եմ անունդ չկրկնել մտքումս,
ինչպես պատերազմ գնալուց առաջ խոստանում են վերադառնալ։

Խոստանում եմ փրկվել ամեն ինչից,
ինչպես Քոուլը խոստացավ փրկել բոլորին,
բայց ամեն ինչ վաճառեց Հիտլերին։

Որոշել եմ երազներումս քեզ չտեսնել այլեւս,
ինչպես որոշում են երկուշաբթիից նոր կյանք սկսել,
կամ մորը խոստանում են չխաբել այլեւս։

Խոստանում եմ լաց չլինել այլեւս.. այլեւս երբեք,
ինչպես Մաքսը Կաֆկային խոստացավ վառել բոլոր թղթերը,
բայց նրա մահից հետո հրապարակեց դրանք աշխարհով մեկ։

Խոստանում եմ շատ երջանիկ լինել,
ինչպես Շեքսպիրը բոլորիս երջանիկ սեր խոստացավ
ու վերջում սպանեց երկուսին էլ։

Որոշել եմ մտքիցս թողնել քեզ,
ինչպես ամեն օր որոշում են թողնել ծխելն ու խմելը
ու այդպես էլ չեն թողնում երբեք։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *