Արսեն Ներսես | Բռնագաղթ

1
երբ վանքերը
փակում են աչքերը
ու թվում է
գմբեթները երեկոյան
ստվերների հետ
խոնարհվում են—
ուրեմ վերջին հուսահատ
աղոթքի շշուկներ են
հնչել այնտեղ
և անվերադարձ
հեռացողներ կան
ու ծերացած տաճարի վրա
հաղթությամբ արբած հռհռոցով
կրակում է երիտասարդ մի զինվոր
որ գուցե մի օր
իր լեզվով խոսեցնի
լքված խորաններին

 

2
հաղթանակն ու մահը շփոթված
նայում են իրար աչքերի մեջ
հաթանակն ու մահը
մի չխոստովանված
ճշմարտություն ունեն
որ պարտությունն է
և այնքան նման է
չներվող մեղքի
…հաղթանակն ու մահը շփոթված
նայում են իրար աչքերի մեջ
ուր որբերն ու որդեկորույսները
միևնուն հեռավոր ո անմատչելի
գերեզմանոցն են կարոտում

 

3
…ինչ-որ հրեշտակ
մի օր կշշնջա
գերված ու լքված
վանքի խորանին
որ գաղթի ճամփին
երեխա է ծնվել
և այնքան նման է
մարդու և Աստծո
սիրուց դողացող շուրթերով
սրբի աղոթքին

 

4
ինչ-որ տեղ
տոնում են քո պարտությունը
ինչ-որ տեղ
գրկում են իրար
պատերազմն ու մահը
որ դու
փշրանքները կյանքիդ
հավաքես
ու հեռանաս
մեռնելու համար
մի ուրիշ տեղ փնտրելու

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով