Արման Վարդանյան | Հեթանոս աստվածների պես

Հեթանոս աստվածների պես,
Խնձորների պես ու սրտխառնոցի,
Դե թափվեք քաղաքի վրա,
Ագռավներ հին ու մտերիմ,
Այլևս տանելի չէ լեշահոտը հիշողություն,
Որ մեզ խաբել էր, թե աստված է,
Որ իրեն լավ տղա էր զգում…
Բայց ահա մի կիրակի,
Հայրս կրակեց նրան,
Եվ մայրս մաքրեց նրա փորը կարգին,
Եվ հիմա,
ագռավներ,
դուք ունեք կերակուր ամբողջ կյանքի համար,
Եվ հիմա,
ագռավներ,
ամեն օր ծնունդ է ու ամեն օր քելեխ,
Խմեք կենացս ու լափեք այս լխտիկ հիշողության դին,
Հեթանոս աստվածների պես,
Խնձորների պես,
Ու սրտխառնոցի…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *