Հանուն մարդու պատվավոր անվան,
Հանուն նվիրյալների ավանդույթի,
Հանուն լուսավորյալների ուղու։
Սիրտ ունեմ՝ արևով լեցուն,
Հայացք՝ անձրևից լույս առած,
Հայացք՝ անձրևից լույս առած։
Բացի ընկերոջից՝ ոչ ոքի չեմ ձայնում,
Բացի սիրուց՝ ոչինչ չեմ ճանաչում,
Բացի սիրուց՝ ոչինչ չեմ ցանկանում։
Ես զավակն եմ Իրանի,
Բացի սիրուց՝ ոչինչ չեմ ճանաչում։
Քեզ է կապված սիրտն իմ,
Ապավենն ես խոնջանքի իմ,
Ուր էլ գնամ՝ դեպի քեզ դառնում,
Կրկին քեզ եմ վերադառնում։
Սահմանն անծիր է սիրո
Մի անապատ՝ անապատում քո
Կյանքի շունչ ունի
Մի փողոց՝ փողոցում քո։
Քանի աշխարհը կա, կլինեմ,
Թե հոգին իմ լինես,
Ինձ համար տուն լինես,
Հող լինես,
Թե հայրենիք լինես։
Իմ սիրո երկիր,
Ինձ բաժին հասածն այս աշխարհից
Քեզնով ապրել եմ
Թվով իմ շնչի։
Սահմանն անծիր է սիրո
Մի անապատ՝ անապատում քո
Կյանքի շունչ ունի
Մի փողոց՝ փողոցում քո։
Դու ես գիրկն՝ անծիր, անծայր,
Իմ մենության անսահմանության համար։
Աշխարհն աչքերով եմ քո տեսնում,
Իմ աչքերի հայելին ես դու։
Քանի աշխարհը կա, կլինեմ,
Թե հոգին իմ լինես,
Ինձ համար տուն լինես,
Հող լինես,
Թե հայրենիք լինես։
Քեզնից եմ ես հոգի առել,
Հոգիս տամ քեզ։
Հոգուց հրաժարվել չի լինի
Բացի քեզնից՝ հանուն ոչ ոքի։
Սիրտս չեմ կտրում քեզնից,
Դու ես աշխարհն իմ,
Քեզ չի վշտացնի
Սիրտս՝ քեզնով լեցուն,
Սիրտս՝ քեզնով լեցուն,
Սիրտս՝ քեզնով լեցուն։
Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

