Ուզում ես գնալ ու հուշ դառնալ, սակայն սիրտն այրվում է քո,
Ձևացնում ես, թե սիրում ես ինձ, ամենօրյա խաղ է, չվախենաս․
Մարդ հեռանալիս է միշտ տանջվում, ու արդեն երկու օրից
Կանցնի տագնապն այս, կհեռանա քո մտքից։
Խոսք եմ տալիս, դժվար չէ, առնվազն քեզ համար,
Հանգիստ եղիր, հեռու եմ քեզնից ու քո աշխարհից,
Հանգիստ եղիր, ոչ ոք չի գա, քեզ չի փոխարինի,
Սիրտս հանգիստ չունի վաղվա համար քո։ X2
Սիրո մասին այն ինչ ես գիտեի, ինձնից տարար դու,
Իմ սրտի զգացածից այն ինչ մնաց, ինձնից տարար դու,
Ուզում ես մենակ լինել ու մոռանալ, որ մենք կայինք, ինքդ
Պատրաստ ես գնալու. վախդ չի թողնում քեզ։
Բնավ չվախենաս, հանգիստ գնա առանց ինձ,
Ոչ ոք, քեզնից բացի, չի հիշում իմ մասին։
Կարծեցիր՝ մեկը գիտի՞ իմ մասին,
Հանգիստ գնա, մեկ է բոլորին։
Խոսք եմ տալիս, դժվար չէ, առնվազն քեզ համար,
Հանգիստ եղիր, հեռու եմ քեզնից ու քո աշխարհից,
Հանգիստ եղիր, ոչ ոք չի գա, քեզ չի փոխարինի,
Սիրտս հանգիստ չունի վաղվա համար քո։ X2
Թարգմանությունը պարսկերենից՝ Աննա Արամյանի և Դիանա Սիսակյանի
