Խնձորենու այգի
Օ՜, իմ տխրություն,
Ես այստեղ չեմ եղել,
Ո՞րտեղ են սահմանը, եզրերը
Ո՞վ է տեսել:
Եվ ո՞ւմն ես հիմա դու, ո՞ւմը…
Եվ ո՞ւմն ես հիմա դու, ո՞ւմը…
Քնած է երկիրն ահռելի
Երեկոն հավերժ է թվում
Տաճարի վրա Կրեմլի
Քամին է բարձրանում:
Ձուկը փնտրում է ցանցեր
Մարմինը ձգտում ՝ իրադարձությունների,
Փամփուշտն առավել խելացի է դարձել
Ընթացքում արյունահեղությունների
Ինչպես փողոցում զինվորը՝
Բուլկի է ուտում, ուրախ քաղցրին
Նա հավասար և որդուդ և եղբորդ
Ծաղկում է մեղրով խնձորենու այգին:
Օ՜, իմ տխրություն,
Ո՞վ կտա պատասխանները
Ո՞րտեղ են սահմանը, եզրերը
Ո՞վ է տեսել: Ո՞ւր է օձը սողում
Ո՞վ է տեսել:
Եվ ո՞ւմն ես հիմա դու, ո՞ւմը…
Քնած է հողը հայրենի
Երեկոն է խեղվում:
Տաճարի վրա Կրեմլի
Մոխիրն է բարձրանում:
Ինչպես փողոցում զինվորը՝
Բուլկի է ուտում, ուրախ քաղցրին
Նա հավասար և որդուդ և եղբորդ
Ծաղկում է մեղրով խնձորենու այգին:
Օ՜, իմ տխրություն,
այստեղ չեմ եղել ես
Եվ ո՞ւմն ես հիմա դու, ո՞ւմը…
Դու հիմա մոխիր ես
Չսեր
Ցածր կողերից,
Բորբոքումից էլ ցածր,
Ցածր որովայնից:
Ազդրերից ցածր,
Ցածր ոճրից,
Սովից էլ ցածր,
Ցածր ձանձրույթից,
Զզվանքից ցածր,
Պիղծից էլ ցածր ավելի,
Ցածր բոզից,
Վիրավորանքից էլ ցածր
Չսե՜ր իմ։
Նույնիսկ չհասցրեց,
Նույնիսկ չհասցրեց
Իրեն մեկին ծախել։
Ջահելությունն ուզում էր,
Ջահելությունն ուզում էր,
Ջահելությունն ուզում էր՝ իմացյալ լինել։
Այդպես էլ չկարողացավ,
Այդպես էլ չկարողացավ
Ինքնակամ մեկին դավաճանել։
Հայրենիքը սնել,
Հայրենիքը սնել,
Հայրենիքը մի բոզ է սնել։
Լուռ վշտից,
Սփոփանքից էլ լուռ,
Աղմկոտ տոնից ավելի:
Արյունից մաքուր,
Մաքուր նվաստացումից
Չսե՜րը Իմ:
Նույնիսկ չհասցրեց,
Նույնիսկ չհասցրեց
Իրեն մեկին ծախել։
Ջահելությունն ուզում էր,
Ջահելությունն ուզում էր,
Ջահելությունն ուզում էր՝ իմացյալ լինել։
Այդպես էլ չկարողացավ,
Այդպես էլ չկարողացավ
Ինքնակամ մեկին դավաճանել։
Հայրենիքը սնել,
Հայրենիքը սնել,
Հայրենիքը մի բոզ է սնել։
Այսպես էր կոփվում պողպատը
Այդպես են դարերով կառուցում,
Այդպես գցում սեղան,
Այդպես է նայում թշնամուն
Բժիշկը՝ պատրաստվելով ներարկման։
Այդպես էր կոփվում պողպատը,
Այդպես՝ կենդանի տղերքը…
Ու բոլորին մի քիչ ափսոս է
Ընդունել այդ մեղքը։
Այդպես է ձեռքը կեղտոտվում,
Այդպես են դնում փական բերանին,
Այդպես դարերով կառուցում,
Այդպես հարվածում կանանց փորին։
Այդպես էր պողպատը կոփվում,
Այդպես՝ տղերքը կենդանի…
Ու փետրվարն էր մոտենում,
Կշրջեն հյուսիսից:
Այդպես է ձեռքը կեղտոտվում,
Այդպես են սեղան գցում,
Այո, դա էր դարերում,
Այդպես կանանց փորին հարվածում։
Սեր է
Սա սեր է
Այն քնքուշ է ու նուրբ
Եվ կրկին երջանիկ եք դուք
Ու հրաշալի է կյանքը
Սե՜ր
Ջեռքով գրկիր
Շերտ առ շերտ
Եվ գետը ձեզ կքշի
Ասես տիղմը,
Ասես լեշը
Ջրով
Երգիր, կույս, երգիր
Նա է քեզ հետ
Ցանկացած… չէ՞ որ տեսնում ես՝
Հերոս սկզբում՝ է հերոս
Աստված քեզ հետդ
Շերտ առ շերտ
Չէ՞ որ օտար է, տեսնում ես
Այստեղ դու ձեռքով ծածկվիր
Երգիր, բոզ, երգիր
Որ ողջ ես, թեպետ և`
Ձգում է ոռնալ
Ձեզ կքշի, կքշի գետը
Ջրով կմկրտի
Աստված քեզ հետ
Ու գարնանը կլա
Կույրը ձեր մարմնի վրա:
Առաջին անգամ
Տեսնո՞ւմ ես՝ մայրիկն է տագնապում
Գիշերն է նրան անհանգստացնում
Թե սիրում ես՝ կհանդուրժվի
Թե հանդուրժում ես՝ ապա…
Հիշի՛ր,
մենությունը՝
Մանկական մարգարեություն է,
մի տեսիլք աղոտ ՝
Գունաթափված վերարկուով։
Առաջին Անգամ
Թաքնվի՛ր, հայրիկն է բարկանում
Գիշերն է նրան հուզում
Պատուհանների մոտ երեխաներն են աղոթում
Նրանց Աստված է համբուրում։
Բաց դռան առաջ վիշտն էր երկար կանգնում
Մայրիկը վիշտ չէր տեսել ու ծաղիկներ էր սիրում:
Վիշտը լուռ շրջում էր պատուհանից այն կողմ՝ բակում
Բայց միայն մի բանի մասին էին ծառերն ահեղ աղմկում
Ինչո՞ւ է մեզ առաջին անգամ
Ներելը հեշտ այդքան
Առաջին անգամ արցունքներ չկան
Ու խորն է գետը
Ձուկը համբուրում է ձկնորսի ձեռքը
Ցավ չկա առաջին անգամ:
Գիշեր, անցորդը խաչակնքվում է,
Նրանով ինչով գողանում է
Տեսնո՞ւմ ես՝ հայրիկն է հաշտվում
Լսո՞ւմ ես՝ քամին է փչում։
Առաջին անգամ այնքան հեշտ է
չթափել կաթը գետնին
Առաջին անգամ
Բայց խորն է գետը
Ու ձուկը կուտի ձկնորսին
Ցավ չկա
մի անգամ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Աշոտ Ստեփանյանի
