Պոեզիա

Ջրի պես

Կռիվ տայի անդադար Ու փրփրեի ջրի պես, Թափառեի քարե- քար, Քար փշրեի ջրի պես: Լվանայի քեզ, աշխարհ, Ու մաքրեի ջրի պես Քչքչայի սարն ի վար, Մարգ ջրեի ջրի պես:

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես,
Թափառեի քարե- քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր , շաղեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով