Ադամ Զագաևսկի

Ադամ Զագաևսկի

Բանաստեղծ, Էսսեիստ, Թարգմանիչ

Ադամ Զագաևսկի (1945-2021) լեհ բանաստեղծ , թարգմանիչ և էսսեիստ։ Յուլիան Կորնհաուզերի հետ եղել է «Նոր ալիքի» կարևորագույն ներկայացուցիչներից մեկը։ Զագաևսկին պոեզիան անվանում էր մտքերի մշակման և դասավորության արվեստ։ Նա հեռացել էր թե՛ մարքսիզմի կանոններից, թե՛ ավելի ու ավելի գերիշխող պոստմոդեռնիզմից՝ ընդունելով, որ բանաստեղծության ամենակարևոր հատկանիշը իմաստն է, ոչ թե լեզվի ձևավորումը: Ահա թե ինչու Ադամ Զագաևսկու պոեզիայում դժվար է գտնել նորաբանություններ, բառային փորձարկումներ։ Պոետի համար հիմնարար դեր են խաղում առեղծվածը, որը մշտապես առկա է նոր ժամանակների փորձառության մեջ և հոգևոր կյանքը, որը կապված է երևակայության և հիշողության հետ։

Ադամ Զագաևսկի (1945-2021) լեհ բանաստեղծ , թարգմանիչ և էսսեիստ։ Յուլիան Կորնհաուզերի հետ եղել է «Նոր ալիքի» կարևորագույն ներկայացուցիչներից մեկը։ Զագաևսկին պոեզիան անվանում էր մտքերի մշակման և դասավորության արվեստ։ Նա հեռացել էր թե՛ մարքսիզմի կանոններից, թե՛ ավելի ու ավելի գերիշխող պոստմոդեռնիզմից՝ ընդունելով, որ բանաստեղծության ամենակարևոր հատկանիշը իմաստն է, ոչ թե լեզվի ձևավորումը: Ահա թե ինչու Ադամ Զագաևսկու պոեզիայում դժվար է գտնել նորաբանություններ, բառային փորձարկումներ։ Պոետի համար հիմնարար դեր են խաղում առեղծվածը, որը մշտապես առկա է նոր ժամանակների փորձառության մեջ և հոգևոր կյանքը, որը կապված է երևակայության և հիշողության հետ։ Գրողը հաճախ է անդրադարձել նաև իրականության առասպելականացմանը։

Հրապարակումները Գրանիշում 2

  • Պոեզիա

    Բառեր, որոնք մնացին չասված

    Ադամ Զագաևսկի

    Թարգմանիչ՝ Տաթև Չախեան

    Մորս մասին պատմելու համար բառեր չեմ գտնում։ ․․․Թե ոնց էր կրկնում՝ կփոշմանես, ուշ կլինի, էն աշխարհում կլինեմ, ու թե ոնց չէի հավատում ո՛չ ուշանալուն, ո՛չ էն աշխարհին։ ․․․Ինչ սիրով էի նայում՝ ոնց է կարդո…

    13 Սեպտեմբեր 2026 • 4 րոպե

  • Պոեզիա

    Հիշողություններ

    Ադամ Զագաևսկի

    Թարգմանիչ՝ Տաթև Խաչատրյան

    Չափից շատ է մահվան մասին ու ստվերների։ Գրիր կյանքի մասին, սովորական օրվա, ներդաշնակության ծարավի մասին։ Դպրոցական զանգը կարող է օրինակ լինել չափավորության, անգամ բանիմացության։ Չափազանց շատ մահ, չափից…

    3 Հունվար 2024 • 2 րոպե