Նորություններ

«Ստեղծագործ Եվրոպա»․ գրական թարգմանության և հրատարակման նախագծերի մրցույթ

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտարարվել է եվրոպական գեղարվեստական գրականության թարգմանության, հրատարակման, տարածման և առաջխաղացման նախագծերի մրցույթ։

• 1 րոպե

«Ստեղծագործ Եվրոպա»․ գրական թարգմանության և հրատարակման նախագծերի մրցույթ

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտարարվել է եվրոպական գեղարվեստական գրականության թարգմանության, հրատարակման, տարածման և առաջխաղացման նախագծերի մրցույթ։ Նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 40 նախագիծ։ Հայտ կարող են ներկայացնել ինչպես առանձին կազմակերպությունները, այնպես էլ կոնսորցիումները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2027 թ. հունվարի 27, ժամը 17:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով)։

Մրցույթն ընդգրկում է վեպեր, պատմվածքներ, պոեզիա, թատերական պիեսներ և ռադիոպիեսներ, մանկապատանեկան գրականություն, կոմիքսներ և գեղարվեստական վավերագրություն։

Առանձնակի ուշադրություն է դարձվում քիչ թարգմանվող լեզուներին, այդ թվում՝ հայերենին, ինչպես նաև գրական թարգմանիչների արդար վարձատրությանն ու տեսանելիությանը։ Նախագծերում կարող են ներառվել գրքերի առաջխաղացման և ընթերցանության խթանման միջոցառումներ, այդ թվում՝ գրադարանների հետ համագործակցությամբ։

Հայտերը ներկայացվում են Եվրոպական միության Funding & Tenders Portal հարթակում։ Մրցույթի փաստաթղթերը և հայտի ձևերը։

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակը խորհրդատվություն է տրամադրում հայտի պատրաստման ողջ ընթացքում և կարող է օգնել եվրոպական գործընկերներ գտնելու հարցում։ Անհրաժեշտության դեպքում գրասենյակը կարող է նաև տեղեկատվական հանդիպում կազմակերպել գրադարանների ներկայացուցիչների և հրատարակիչների համար։

Հարցերի դեպքում դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակ՝ 077 162 957, ani.hovsepyan@creativeeurope.am։

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն