«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների բաց մրցույթ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Արտահայտման ազատություն, լրատվություն և ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է բաց մրցույթ «Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» թեմայով:
«Արտահայտման ազատություն, լրատվություն և ժողովրդավարություն» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալություն (Sida) աջակցությամբ:
Մրցույթի նպատակն է հետազոտել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել այնպիսի արժեքներ ինչպիսիք են արտահայտման ազատությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հետազոտման արդյունքները պետք է ներկայացվեն գիտահանրամատչելի հոդվածներով:
Մրցույթին կարող են մասնակցել հայ գրականության հին, միջնադարյան, նոր և նորագույն շրջանի անհատ ուսումնասիրողներ, որոնք ցանկություն ունեն առաջադրված թեմայի տեսանկյունից նորովի վերլուծել հայ գրականությունը:
Հոդվածների ծավալը չպետք է գերազանցի 15 էջը (էջը` 1,800 նիշ առանց բառանջատումների), պետք է գրված լինի Sylfaen տառատեսակով (Word document), տողերի հեռավորությունը` 1,5:
Հեղինակները կարող են նաև նյութին համապատասխան հավելել նկարազարդումներ և գծանկարներ` ըստ ցանկության:
Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել ԵՀՀ հայտի հատուկ ձևը, որը կարելի է ներբեռնել այստեղից կամ այն ստանալ ԵՀՀ գրասենյակից:
Հայտերը ԵՀՀ գրասենյակ ներկայացնելու վերջնաժամկետն է 2011թ. փետրվարի 17-ը, ժ.17:00-ն:
Հայտի պահանջվող ձևաչափը
Հայտը պետք է բաղկացած լինի ծրագրային առաջարկի մեկ տպագիր և մեկ էլեկտրոնային օրինակներից: Տպագիր օրինակը պետք է ստորագրված լինի դիմորդի կողմից: Էլեկտրոնային օրինակը ուղարկել info-epf@epfound.am հասցեին` գլխագրում նշելով «FoE competition»:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն հատուկ հանձնաժողովի կողմից: Այնուհետև, մրցույթի նպատակին և պայմաններին համապատասխանող հայտեր ներկայացրած անձանց հետ կստորագրվեն անհատական պայմանագրեր:
Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2011թ. մարտի 3-ին: Ծրագրերը կմեկնարկեն 2011թ. մարտ ամսվա ընթացքում:
Ուսումնասիրությունները կներկայացվեն հասարակությանը տպագիր ժողովածուի և DVD-սկավառակների միջոցով , կտարածվեն համացանցով, ինչպես նաև դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ:
Ծրագրի տևողությունը և բյուջեն`
Ծրագրերի տևողությունը 4 ամիս է, մեկ ուսումնասիրության սահմաններում տրամադրվող գումարը 500 ԱՄՆ դոլար:
Դրամաշնորհի ժամանակացույցը`
Փետրվարի 3, 2011 – մրցույթի հայտարարություն
Փետրվարի 17, 2011 ժ.17.00 – հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ
Մարտի 3, 2011 – մրցույթի հաղթողների հայտարարում
Մարտի 17, 2011 -ծրագրի մեկնարկ
Մայիսի 18, 2011-նյութի նախնական տարբերակի ներկայացում քննարկման համար
Հունիսի 30, 2011-վերջնական տարբերակի հանձնում:
«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերով դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավար Ալիս Տեր-Ղևոնդյանին, օգնական Հասմիկ Սողոմոնյանին 58-60-95×208, 58-60-95×201 հեռախոսահամարներով, կամ` aterghevondian@epfound.am, hsoghomonyan@epfound.am էլ. փոստով:
Հասցեն`
Երևան, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հեռախոս` 58-60-95
Հայտի ձև (53 KBytes)