Մանե Գրիգորյան | Նրանք կարդում են Օշո

 

Մանե Գրիգորյան

Ուզում եմ կանանց մասին գրել,
որ միայնակ են ու կարդում են Օշո

25ամյա Էռնաի դեմքին
խաղում է նիմֆետուհու
վուլգար,մանկական ժպիտը.
Էռնան մայր է.
ամեն առավոտ արթնանում է
հաստատ համոզմամբ,
որ առավոտները տղամարդկանց հետ
լուսացնող կանայք
պարզունակ են իրենց էությամբ,
դատարկ`ներաշխարհով

փոքրիկ Էրոն
տղամարդու վաղահաս
լրջությամբ
նայում է մորը.
իրեն ամեն դեպքում համոզում,
որ դայակի ու մոր աչքերը
տարբեր են

Էռնան ժպտում է,
համառուեն փորձում համոզվել,
որ երջանիկ է,
որ միայնակ,հուսահատ
կին լինելը շատ է սերիալային

Էռնան գոհ է միայնությունից.
կարդում է Օշո-
տղամարդկանց,սեքսի,սիրո մասին…

աշխատավայրում ժամերը
զսպանակի պես ձգվում են երկար.
Էռնան ինտերնետում է,
նամակ  է գրում,
հաց ուտում,
ժպտում,
քայլում…….
Էռնան ապրում է
իր կյանքը,
և կարևոր չէ,
որ հղիությունից հետո
ճարպակալած մի էգի
մտքով անցնում է
Էռնաին որակել …….անորակ,
անքնությունից ուռած աչքերով
նայել օրորոցում
ի վերջո քնած մանկիկին,
որ ոչ այլ ինչ է,
եթե ոչ տղամարդու նկատմամբ
իր ցանկությունը
օրենքով հաստատված լինելու
տրամաբանական ադյունք,
հետևանք….
նայած,թե ով է արուն

Էռնաին համակարգչի
էկրանից ժպտում է Էրոն,
Էռնան վերցնում է լսափողը.
-Ոնց ես մուկիկս
տղան շնչում  է
մոր հոտը,
լսափողը փոխանցում դայակին

հետո մայրը
երկար է պայքարում
իր բացակայության,
դայակի ներկայության հետ

աշխատանքից հետո
Էրոին խաղալիք է գնում.
տղան  քնած է

դատարկ,
հեղձուկ սենյակում,
ձկան պես համր կինը,
քնած երեխայի ներկայությամբ
ամուսնու հետ սիրով  է զբաղվում
և նրա մտքով չի էլ անցնում,
որ էռնաի նմաններն  էլ
կարող են սիրել.
նրանք ուրիշ են.
Էռնան ուրիշ է…
նրանք կարդում են Օշո-
տղամարդկանց,սեքսի,սիրո մասին……

Share Button

Նշանաբառ՝

6 Կարծիք

  • Manvel says:

    Mi shnchov kardaci bravo.Mi tesak Truayakan,nurb ban kar.

  • Hasmik Hakobyan says:

    Լավն էր,ինձ դուր եկավ միայնակ կնոջ և ,,օշոյական սիրո,, զուգահեռումը

  • spiderone says:

    Վերջերս հենց էս նույն զգացողությունն ունեի․․․ հենց էնպիսին, ինչպիսին նկարագրված էր այստեղ․․․ լավն էր․

  • Անուշ says:

    Որովհետև ճանաչում եմ երկուսին էլ` և բանաստեղծության հեղինակին, և`էռնային, ուղղակի ապշած եմ այն խորքային ընկալմամբ, որ դրսևորել է 21-ամյա բանաստեղծուհին:
    Այն, ինչ նա է ընկալել է, կարծում եմ Էռնան էլ լիարժեք չէր գիտակցում. ենթագիտակցում էր… Ապրես Մանե…
    Քեզանով, իրոք, հիացած եմ, և ոչ միայն` որովհետև տաղանդավոր բանաստեղծուհի ես, այլև` որովհետև լավ մարդ ես….
    Քեզ նման թող ապագադ լինի…

  • Էռնա says:

    Նախ շատ շնորհակալ եմ Մանեին ինձ նման հիասքանչ ու նրբանկատ բանաստեղծություն պարգևելու համար: Ուղղակի ցնցված եմ, քանզի այն կարդալիս ներաշխարհս ամբողջովին խառնվում է… Չգիտեմ, խոսքեր չեմ գտնում… Ուղղակի միակ բանը, որ ցանկանում եմ քեզ ասել Մանե ջան ` շնորհակալություն: Շնորհակալություն ինձ բացահայտելու համար, բացելու այն թաքնված մասնիկներն իմ մեջ, որոնց միշտ ցանկացել եմ թաքցնել: Քո շնորհիվ շատ բան հասկացա ու նաև կարողացա մի ակնթարթում գնահատել իմ էությունն ու ինձ: Շնորհակալ եմ:

  • Մանե says:

    Շնորհակալ եմ մեկնաբնությունների համար…միայնակ և Օշո կարդացող կանանց սիրում եմ իրենց միայնության և ապրածի սահմանում…կամ սահմանից դուրս…:)..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *