ՀԱՄԱԶԳԱՅԻՆ | «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն

tatron-1
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «ԼԵՎՈՆ  ՇԱՆԹ»թատերգության մրցանակաբաշխություն։

ՆՊԱՏԱԿ Ժամանակակից հայ թատերգության  զարգացում, խթանում, այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտում, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականություն, նոր պիեսների բեմադրության  աջակցություն։

ԹԵՄԱ Ազգային և համամարդկային արժեքներ, անհատի և ինքնության  փնտրտուք,  մեր ժամանակի հերոսը:

Մրցանակային տեղեր՝

1-ին տեղ- 1.000.000 դրամ

2-րդ տեղ-    800.000 դրամ

3-րդ տեղ-    600.000 դրամ

Սահմանված են նաև  երկու խրախուսական պարգևներ` 200.000-ական դրամ:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և  Սփյուռքից։
  • Ընդունվում են միայն  չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային  սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։
  •  Աշխատանքները ներկայացվում են միաժամանակ էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով:
  • Նվազագույն ծավալը ՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP  ծրագրերով, էջը`1800 նիշ)։

Ներկայացնել Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակ` 0002ք. Երևան, Մաշտոց 37, բնկ. 14, և ուղարկել  հետևյալ է- հասցեին` hamazg@netsys.am:

Սփյուռքահայ մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նաև Համազգայինի Կենտրոնական վարչության գրասենյակ` P.O.Box: 70-1028, M.&H. Arslanian college, Antelias, Lebanon, և ուղարկել  հետևյալ Է-հասցեին` central@hamazkayin.com:

  • Աշխատանքին կցվում է նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի  անունը, ազգանունը և հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը,  փոստային հասցեն, է-հասցեն, հեռախոսահամարը,  կենսագրական տվյալներ և 1 լուսանկար:
  • Լավագույն աշխատանքները կընտրվեն  7 հոգուց բաղկացած  ժյուրիի կողմից, որի  անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:
  • Աշխատանքները  ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ։
  • Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման` հրատարակում, բեմադրում և այլն, բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:
  • Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է`  2013 թ. ապրիլի 15-ը:
  • Արդյունքները կամփոփվեն  և կհրապարակվեն 2013թ. հունիսի 15-ին։

Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ  կբեմադրվի:

Լրացուցիչ տեղեկությունների  համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53-39-49:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *