Արմեն Գրիգորյան
Մանկագիր
Հիմնական տվյալներ Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը և ընդունվել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման բաժին: Ստանալով բակալավրի աստիճան՝ անցել է ծառայության ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Ավարտելով ծառայությունն, իր ուժերը փորձել է ֆինանսաբանկային ասպարեզում, 2010թ. անցնելով Ֆինանսաբանկային քոլեջի «բանկային գործ» դասընթացը` հետագայում աշխատելով որպես վարկային մասնագետ: 2013թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շվեյցարական բիզնեսի դպրոց, որն ավարտել է և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել:
Հիմնական տվյալներ Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը և ընդունվել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման բաժին: Ստանալով բակալավրի աստիճան՝ անցել է ծառայության ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Ավարտելով ծառայությունն, իր ուժերը փորձել է ֆինանսաբանկային ասպարեզում, 2010թ. անցնելով Ֆինանսաբանկային քոլեջի «բանկային գործ» դասընթացը` հետագայում աշխատելով որպես վարկային մասնագետ: 2013թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շվեյցարական բիզնեսի դպրոց, որն ավարտել է և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել: 2014թ-ից աշխատանքի է անցել «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-ում` որպես ծրագրի ղեկավար: «Կինոքննադատ» ֆեյբուքյան էջի հեղինակն ու խմբագիրն է, Հայ-ռուսական երիտասարդական մշակութային կենտրոնի կինոակումբի ղեկավարն է: Ժանրերը, որոնցում ստեղծագործում է հեղինակը Հեքիաթ, ֆենթըզի, մանկական պատմվածք Ստեղծագործական կենսագրություն Գրել է պատմվածքներ, սցենարներ, բանաստեղծություններ, հեքիաթներ, տպագրվել է Գրեթերթում և Գրանիշում: 2014թ. Երիտասարդ սցենարիստների մրցույթին ակտիվ մասնակցության և հետաքրքիր գաղափարով հանդես գալու համար ստացել է պատվոգիր: Հրատարակած երկեր «Կանն ու կախարդական բանալու գաղտնիքը», «Անտարես», 2015 թվական: Կապի միջոցներ՝ Էլ-փոստ՝aarmengrigoryan@gmail.com Արմեն Գրիգորյանի հրապարակումները Գրանիշում https://www.youtube.com/watch?v=47RTYIrEk_4&feature=share
Հրապարակումները Գրանիշում 2
-
Հեքիաթ
Կանը և կախարդական բանալու գաղտնիքը
Կանը մոտեցավ դռանը, որը մոտիկից ասես մի հնագույն թանգարանի դուռ լիներ, վրան կենդանիներ և ծառի ճյուղեր էին նկարված: Նրա առջև դուռը բացվեց և աղմուկը, որը մինչ այդ ընդհանրապես չէր լսվում, դուրս պրծավ:
25 Հուլիս 2018
-
Հեքիաթ
Արևի լույսը
Տասը, ինը, ութ… երեք, երկու, մեկ…Գնացինք… Արևը դուրս էր եկել իր առանցքից ու մոտենում էր երկրագնդին` վերացնելով իր ճանապարհին ընկած բոլոր մոլորակները, աստղերն ու գիսաստղերը: Գիշատիչ սև երախի պես մի անց…
12 Հուլիս 2018