Արմեն Գրիգորյան | Կանը և կախարդական բանալու գաղտնիքը

Կանը մոտեցավ դռանը, որը մոտիկից ասես մի հնագույն թանգարանի դուռ լիներ, վրան կենդանիներ և ծառի ճյուղեր էին նկարված: Նրա առջև դուռը բացվեց և աղմուկը, որը մինչ այդ ընդհանրապես չէր լսվում, դուրս պրծավ:
Կանը ուղակի ապշեց. երաժշտություն, ծիծաղ ու լիքը մարդ, ոչ, լիքը մարդ ու ինչ- որ կենդանակերպ էակներ: Զարմանալի բաներ էին կատարվում, մարդիկ մատուցողի հագուստով մատուցում էին, իսկ կենդանիները խմում, ուրախանում ու պարում: Կանի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ասես նա այստեղ չէր: Նա դանդաղ քայլերով արդեն հասել էր սենյակի կենտրոն, մոտեցավ աստիճաններին ու բարձրացավ երկրորդ հարկ: Այնտեղ միջանցք կար, որով նա կամաց հեռացավ աղմուկից, և արդեն ոչինչ չէր լսվում: Աջ և ձախ կողմերում փակ դռներ էին, իսկ վերջում դուռը բաց էր: Այտնեղ գունավոր լույսեր էին վառվում, և ինչ-որ ծուխ էր դուրս գալիս: Կանաչ գույնի ծուխը տարածվեց ու հասավ Կանին: Սենյակից մի աղջիկ դուրս եկավ, նայեց Կանին ու ասաց,
– Եկեք նա Ձեզ սպասում է:

 

Գիրքը վաճառվում է Երևանի բոլոր գրախանութներում:

Երևանում անվճար առաքման համար՝ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ ‬ 055 551099, 091 069969:

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *