Սուրեն Սարումյան

Արձակագիր

[caption id="attachment_17597" align="alignnone" width="690"] Լուսանկարը՝ Արեգ Բալայանի[/caption] Սուրեն Սլավիկի Սարումյանը (ծնվել է 1.03.1977թ. Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում), արձակագիր: 1984թ. ընտանիքով տեղափոխվել են ք. Արտաշատ, որտեղ նույն թվականին ընդունվել է Հ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Գերազանց առաջադիմության համար էքստեռն տեղափոխվել է 3-ից 5-րդ դասարան: 1988թ. Սարումյանների ընտանիքը վերադարձել է Արցախ և բնակություն հաստատել Ստեփանակերտում: 1988-91թթ. սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 դպրոցում: Մարտական գործողությունների սկսվելուց հետո վիրավորվել է և բուժվելու, հետո ուսումը շարունակելու նպատակով ապրել ք. Չարենացավանում, սովորել Խ. Աբովյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում:

[caption id="attachment_17597" align="alignnone" width="690"] Լուսանկարը՝ Արեգ Բալայանի[/caption] Սուրեն Սլավիկի Սարումյանը (ծնվել է 1.03.1977թ. Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում), արձակագիր: 1984թ. ընտանիքով տեղափոխվել են ք. Արտաշատ, որտեղ նույն թվականին ընդունվել է Հ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Գերազանց առաջադիմության համար էքստեռն տեղափոխվել է 3-ից 5-րդ դասարան: 1988թ. Սարումյանների ընտանիքը վերադարձել է Արցախ և բնակություն հաստատել Ստեփանակերտում: 1988-91թթ. սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 դպրոցում: Մարտական գործողությունների սկսվելուց հետո վիրավորվել է և բուժվելու, հետո ուսումը շարունակելու նպատակով ապրել ք. Չարենացավանում, սովորել Խ. Աբովյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է դպրոցը և ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1998թ. ավարտել է համալսարանը և զորակոչվել զինվորական ծառայության: 2001 թվականից ծառայում է ՊԲ շարքերում: Ներկայումս ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալն է: Ունի փոխգնդապետի զինվորական կոչում: ԼՂՀ գրողների միության անդամ է: Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Անդին»-ում։ «Հուղարկավորություն դերաբաշխումը» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝ «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում: Հրատարակած երկեր 1. «Աբու Բաքր ալ Բաղդադին՝ Շամի Խալիֆ», վեպ, Երևան, Անտարես, 2016 Կապ էլ փոստ՝ s.sarumyan@mail.ru Սուրեն Սարումյանի հրապարակումները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 17

  • Պատմվածք

    Հետպատերազմի զառանցական իրականությունը

    Սուրեն Սարումյան

    Այն անիծյալ աշնանը, երբ մինչ այդ մեր կողմերում երբևէ չերևացած թրթուրները խժռեցին Հադրութի անտառները՝ դրանց թավ կանաչի մեջ նախանշելով վերահաս աղետի ուղին ու հուսահատության սև ակոսներ բացելով նաև մարդկա…

    25 Մարտ 2024 • 15 րոպե

  • Ասույթ

    Մտքեր պատերազմի մասին  

    Սուրեն Սարումյան

    Պատերազմից ճողպրելու փորձը, խոշոր հաշվով, անհեռանկար գործ է. այն մոլագարի հետևողականությամբ հետապնդում և ի վերջո հանում է բոլոր նախանշված զոհերին, առավել ծանր դեպքերում՝ նրանց զավակներին:

    2 Ապրիլ 2022 • 3 րոպե

  • Պատմվածք

    Արձանների միջադեպն ու կռունկավարի կործանումը

    Սուրեն Սարումյան

    Կռունկավարը գրասենյակի վարիչի մոտ Արևի կլոր մեղրահացն անշտապ գլորվում էր կապույտ ծաղիկների հովիտն ու անհիշելի ժամանակներում այնտեղ կառուցված փոքրիկ քաղաքն օղակած լեռների գագաթների վրայով:

    22 Սեպտեմբեր 2018 • 15 րոպե

  • Պատմվածք

    Մի մատնության պատմություն

    Սուրեն Սարումյան

    Քամին, ձմեռային անտանելի քամին իր ցուրտ ափերով անընդհատ հարվածում էր աչքերիս: Այնտեղ լճացած արցունքի կաթիլների մեջ լուսինը երկտակվում էր՝ անկիրք, անտարբեր ու սառը, ինչպես ՀԽՍՀ ՆԳԺԿ ՀԿԳ քննիչ, պետանվտա…

    27 Սեպտեմբեր 2017 • 4 րոպե

  • Պատմվածք

    Աս-Սինդբադ ալ–Բահրիի քննադատությունը՝ գրված բաղդադցի բեռնակրին վերագրվող տեքստի հիման վրա:

    Սուրեն Սարումյան

    Արաբատառ նամակը: Նրա հրատարակվելը «Գրանիշ» գրական հանդեսում: Համացանցը կարծես թե մեզանից խլել է միայնակ, հետևաբար՝ անտեսանելի մնալու հնարավորությունը: Համակարգչային ստեղնաշարի համապատասխան կոճակը սեղմ…

    13 Ապրիլ 2017 • 24 րոպե

  • Պատմվածք

    Վախկոտը

    Սուրեն Սարումյան

    Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե առաջին անգամ երբ սկսեցի կասկածել, որ բավականին տարբերվում եմ մյուս մարդկանցից: Ոչ, որևէ բնածին հիվանդություն կամ վնասվածք ոչինչ չէր խլել արտաքինիս՝ մարդկային աչքին…

    25 Հունվար 2017 • 7 րոպե

  • Պատմվածք

    Հուշեր այրողը

    Սուրեն Սարումյան

    Տղան պապիկի լուսանկարը խնամքով թաքցրել էր իր ներքնակի տակ ու, գլուխը բարձին դրած, ջանասիրաբար քուն էր ձևացնում: Խունացած լուսանկարի վրա պապիկը դեռ երիտասարդ էր, կանգնած էր մի կլոր, քարե սեղանի մոտ ու…

    12 Դեկտեմբեր 2016 • 9 րոպե

  • Պատմվածք

    Պատերազմի դեմքը

    Սուրեն Սարումյան

    Ամեն անգամ, երբ անտեսանելի ու չար ոգու նման գլխավերևով սլանում էր հերթական արկը, զինվորին թվում էր, թե ինքը լսում է երկնքի պատռվելու ձայնը, հետո արկի հետագծի երկարությունն ունեցող պատռվածքից արցունքնե…

    6 Հոկտեմբեր 2016 • 8 րոպե

  • Պատմվածք

    Հավիտենաբար ձգված վրեժը

    Սուրեն Սարումյան

    Վերջին ամիսներին՝ վախի, սպասման, սովի անվերջանալի օրերով ու ձեռնարկածս գործն ավարտին հասցնելու անհագ տենչով հագեցած ամիսներին թաքնվել էի լեռներում կորած մի խստակյաց վանքում, որի ձյունապատ բակից հիմա լ…

    6 Սեպտեմբեր 2016 • 12 րոպե

  • Պատմվածք

    Հուշերով լի քաղաքը

    Սուրեն Սարումյան

    Օր առաջին. խորհրդավոր կինը Ծերուկն արթնացավ լուսադեմին: Կտուրն անհանգիստ, աղմկոտ ծեծում էր անձրևը: Հեռվում խուլ դղրդում էր ամպրոպը: Երբ երիտասարդ էր, լուսադեմի ամպրոպի հեռավոր դղրդյունը նրան հրետանայի…

    11 Հուլիս 2016 • 11 րոպե

  • Պատմվածք

    Հերթապահի սպասումն ու միջուկային ռումբը

    Սուրեն Սարումյան

    Զորամասի հսկիչ-անցագրային կետի շենքի երկու պատուհաններին կապարե ծանր թերթեր էին ամրացրել: Պատուհանների բարակ շրջանակների մեջ խնամքով տեղավորած կապարե թերթերին նայելիս թվում էր, թե շենքին կույրի անթափա…

    1 Մայիս 2016 • 17 րոպե

  • Պատմվածք

    Աղջկա սերը, կախազարդն ու հաճախորդի սպանությունը պատերազմի օրերին

    Սուրեն Սարումյան

    Բիլիարդի սեղանի վրա կախված լապտերը տարօրինակ սարք էր. երկու անագե շրջանների արանքում բանտարկված լույսն իր մետաղյա բանտի երկրաչափորեն կատարյալ գերությունից դուրս էր գալիս բարակ շերտով, ու սեղանին ընկած…

    11 Ապրիլ 2016 • 12 րոպե

  • Պատմվածք

    Մեռյալը

    Սուրեն Սարումյան

    Մարդը նստել էր դագաղի մեջ՝ տխուր, բայց համակերպված: Նրա կյանքում տխրությունն ու համակերպվածությունը գրեթե միշտ քայլել էին ձեռք ձեռքի: Դեռ փոքրիկ տղա էր, երբ համակերպվածությունը տխրության ձեռքից բռնած…

    24 Փետրվար 2016 • 14 րոպե

  • Պատմվածք

    Հուղարկավորության դերաբախշումը

    Սուրեն Սարումյան

    Շողերն ընկնում էին խունացած զինվորական համազգեստով մարդու ուղիղ աչքերին՝ ստիպելով անընդհատ կկոցել, ու նրան թվում էր, թե քնից նոր արթնացած արևը թենիսի դեղին գնդակի պես ուրախ-ուրախ ցատկոտում է դիմացի ցա…

    21 Դեկտեմբեր 2015 • 16 րոպե

  • Գրախոսական

    Աբու Բաքր ալ-Բաղդադին՝ Շամի խալիֆը

    Սուրեն Սարումյան

    Սուրեն Սարումյանի վեպը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման օրինակ է, որտեղ բնականորեն միահյուսվել են իրականն ու երևակայականը։ Մերձավոր Արևելքում՝ մարդկության պատմության բախտորո…

    18 Նոյեմբեր 2015 • 11 րոպե

  • Պատմվածք

    Այցելուն

    Սուրեն Սարումյան

    Դռան զանգը հնչեց սովորականից բարձր՝ բազմոցին անփութորեն փռված երիտասարդի գլխում արձագանքելով դատարկ դույլին երկաթաձողով խփելու տհաճ ձայնով: Նա՝ քնատ աչքերով ու դժգոհությունից ճմռթված դեմքով, կտուրից կ…

    10 Նոյեմբեր 2015 • 18 րոպե

  • Պատմվածք

    Չիկատիլոն և Չիկատիլոն. պատմվածք մոլագարի մասին

    Սուրեն Սարումյան

    - Հեյ, Անդրեյ Ռոմանիչ, - ծղրտաց կինը, - ճղճիմ անասուն, մրափելու փոխարեն, լավ է, ջուր բերեիր: «Ռոստովներուդ» արտադրական միավորման մատակարար Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոն դժկամորեն բացեց աչքերը:

    28 Հունիս 2015 • 17 րոպե