Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյան

Արձակագիր

Վահագն Գրիգորյան (1942 թ. մարտի 27, Երևան – 2026 թ. սեպտեմբերի 23, Երևան) Հայ անվանի արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1972 թվականից)։ Կենսագրություն Ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում (1964–1965 թթ.), այնուհետև աշխատանքի է անցել «Հայաստան» հրատարակչությունում (1966–1968 թթ.)։ Երկար տարիներ եղել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղարը (1968–1974 և 1978–1982 թթ.), իսկ 1986–1994 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Վահագն Գրիգորյան (1942 թ. մարտի 27, Երևան – 2026 թ. սեպտեմբերի 23, Երևան) Հայ անվանի արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1972 թվականից)։ Կենսագրություն Ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում (1964–1965 թթ.), այնուհետև աշխատանքի է անցել «Հայաստան» հրատարակչությունում (1966–1968 թթ.)։ Երկար տարիներ եղել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղարը (1968–1974 և 1978–1982 թթ.), իսկ 1986–1994 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Գրական վաստակ Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գրքերի, այդ թվում՝ վեպերի, վիպակների և հեքիաթների ժողովածուների։ Նրա երկերի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է գեղարվեստական կինոնկարներ, ինչպես նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝ հենց հեղինակի սցենարներով։ Վահագն Գրիգորյանի ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, էստոներեն, լիտվերեն, բուլղարերեն, լեհերեն, սլովակերեն, իտալերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Զգալի է նաև նրա ավանդը թարգմանական ասպարեզում։ Ռուսերենից և լիտվերենից նրա թարգմանությամբ հայ ընթերցողին են հասել Ալեքսանդր Միլնի («Վինի Թուխը և բոլորը-բոլորը»), Վասիլ Բիկովի, Յուոզաս Բալտուշիսի («Ասք Յուզայի մասին») և Յոնաս Ավիժյուսի («Կորուսյալ օթևան») երկերը։ Ընտրյալ երկեր «Թղթե աղավնիներ» (1964) «Բոլոր օրերի ոտնաձայները» (1966) «Կատակասեր աստվածները» (1970) «Թագավորի փոքր որդին, Կարմիր ձյունը» (1974) «Տեղատվություն» (1976, 2021) «Անտառային հեքիաթներ» / «Հեքիաթների անտառը» (1979, 2009) «Սպիտակ ագռավ» (1981) «Ադամամութ» (1984, 2022) «5-րդ փողոց» (1989) / «Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» (2012) «Թռչունի հոգին» (2002, 2023) «Առաջնորդի կյանքն ու մահը» (2006) «Ժամանակի գետը» (2008, 2018) «Ոստանի վերջին ճամփորդությունը» (2009, 2023) «Կշեռքը» (2017) «Պողոս-Պետրոս» (2019) Պարգևներ և մրցանակներ Մովսես Խորենացու մեդալ (2019 թ.) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ («Ժամանակի գետը» վեպի համար, 2009 թ.) Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ («Ժամանակի գետը» վեպի համար, 2009 թ.) ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակ («Թռչունի հոգին» ժողովածուի համար, 2002 թ.) Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ («Ադամամութ» վեպի համար, 1984 թ.) ՀԼԿՄ Կենտկոմի մրցանակ («Տեղատվություն» վեպի համար, 1977 թ.)

Հրապարակումները Գրանիշում 1

  • Վեպ

    Պողոս-Պետրոս

    Վահագն Գրիգորյան

    Պասկևիչը Էջմիածին էր հասել սեպտեմբերի 5-ին, իսկ 25-ին արդեն պաշարված է Երևանը։ Այնպես որ՝ Աբգարդպիր վարդապետը իր իսկ արտահայտությամբ մի նետընկեց հեռավորությունից է նայում Սարդարի բերդի պարիսպներին։

    29 Սեպտեմբեր 2026 • 15 րոպե