Պոեզիա

Էմիլի Դիքինսոն | Ավելի միայնակ կլինեի

Ավելի միայնակ կլինեի Առանց Մենության— Ես այնպես սովորել եմ իմ Ճակատագրին, Գուցե այն Մյուսը—Խաղաղությունը— Կճեղքի Մթությունը— Եվ կլցնի փոքրիկ Սենյակը— Որ նեղ է չափազանց—արմնկաչափերով—տեղավորելու Խորհուրդը—Նրա—

• 1 րոպե

Էմիլի Դիքինսոն | Ավելի միայնակ կլինեի

Ավելի միայնակ կլինեի
Առանց Մենության—
Ես այնպես սովորել եմ իմ Ճակատագրին,
Գուցե այն Մյուսը—Խաղաղությունը—

Կճեղքի Մթությունը—
Եվ կլցնի փոքրիկ Սենյակը—
Որ նեղ է չափազանց—արմնկաչափերով—տեղավորելու
Խորհուրդը—Նրա—

Ես սովոր չեմ Հույսին—
Այն կարող է ներխուժել—
Իր գրավիչ շքերթով—և անարգել սենյակը—
Որ դատապարտված է տառապանքի—

Գուցե ավելի հեշտ կլիներ
Կորցնել—Ցամաքն՝ Աչքի առաջ—
Քան ստանալ—Իմ Կապույտ Թերակղզին—
Եվ կործանվել—Բերկրանքից—

Թարգմանությունը անգլերենից՝ Սոնա Դաբաղյանի

Թողնել մեկնաբանություն