Սիրված երգերը հայերեն | Դելֆին. «Օդաչուի աղոթքը» (713)

Հավատում եմ քեզ, Տեր Աստված,
Ինքս ինձ Քեզ եմ վստահում,
Այսքան աստղերից երկնքում փռված
Իմ մասին ես Դու մտածում։

Կլինեմ ծրագրիդ ազնիվ հետևորդ,
Կանեմ ամեն ինչ հովանուդ ներքո,
Չէ՞ որ Քեզ համար չկա ավելորդ,
Իսկ ես․․․ ես որդին եմ Քո

Տեր Աստված, չէ՞ որ Դու Արև ես՝ հազար կտոր եղած,
Մեր սրտերը փայլում են հրով Քո շողերի,
Շնչող ամեն բան քեզնից է սնված,
Քո ձեռքում է բանալին բոլոր դռների

Տեր Աստված, ուժ տուր՝ ապրեմ մինչ վաղը
Ու դիմանամ ծանրությանն օրվա,
Կրակոտ սիրով լցրու սիրտս սառը,
Որ ինքս չկրակեմ ինձ վրա։

Ես մեկնում եմ՝ քաղաքներ ռմբակոծելու,
Անծանոթ մարդկանց՝ հենց հիմա քնած,
Նրանց, որ էլ երբեք չեն արթնանալու,
Որ հավերժ կլինեն դրախտին նվիրված։

Մեծից փոքր ամեն-ամեն ինչ
Ինչ որ ստեղծել եմ, Քեզ եմ նվիրում։
Բայց դու ինքդ որտե՞ղ ես, փրկիչ,
Քո սփռած ալ կարմրի ջրերում

Հռհռում ես՝ բացելով սևատամ երախդ,
Ատամներդ ես ցույց տալիս մարդկանց,
Բայց ոչ ոք չի պահի քո հանդեպ երբեմնի հավատը,
Եվ ուրեմն դու էլ ոչ մի տեղ չես լինի, Աստված։

Ես մեկնում եմ՝ քաղաքներ ռմբակոծելու,
Անծանոթ մարդկանց՝ հենց հիմա քնած,
Նրանց, որ էլ երբեք չեն արթնանալու,
Որ հավերժ կլինեն դրախտին նվիրված։

Թարգմանությունը ռուսերենից՝ Յուրի Սարգսյանի

https://www.youtube.com/watch?v=r-kCDPrr8EE

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *