Քո արվեստը դպրոցում | Կոտայքի մարզի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ ուղևորվում եմ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոց: Գողտրիկ, ծառերի շվաքում թաքնված փոքր դպրոց է, անչափ գեղեցիկ կահավորումով՝ նկարազարդ պատուհաններով, Հովհաննես Թումանյանին ու Շառլ Ազնավուրին նվիրված ինքնատիպ անկյունով, որը տնօրենը հումորով «լվացք» է անվանում: Դպրոցում ամենուր պատուհանագոգերին բնական ծաղիկներ են՝ թաղարով. խնամված ու հոգատար ձեռքի ներկայությունն այս դպրոցում ամենուր է:

Տարբեր դասարանների աշակերտներ են եկել հանդիպմանը, ակնհայտորեն ցածր դասարանցիներին ժամանակակից գրականությունն ավելի քիչ է հետաքրքիր, մի քիչ ավելի աղմկոտ են, քան այլ դպրոցներում: Մի շարք հարցեր ունեն՝ ուղղված ինձ և, ինչպես միշտ, հարցերը վերջին պահին են որոշում հղել:
Դասընթացից հետո ինձ մոտեցած աշակերտուհին հարցնում է.

– Դուք ասացիք, որ ժամանակակից արվեստին բնորոշ է հեգնանքը, ի՞նչ եք կարծում, այն դեռ ինչքա՞ն ժամանակ կշարունակի կարևոր լինել:

Լուիզային պատասխանում եմ հեռակա (դպրոցում հանգամանքների բերումով չկարողացա հանգմանալից պատասխանել):
Հեգնանքը, պարոդիան պոստմոդեռնիստական գրականության ամենաառանցքային հատկանիշներից է, ամեն ինչ փորձարկած, բոլոր ձևերն ու իմաստները սպառած աշխարհի հակազդեցությունը մոլորության մեջ տարուբերվող աշխարհին: Իհարկե, դժվար է կանխատեսումներ անել, բայց կարծում եմ՝ հեգնանքը, ավելի շուտ, կասկածների ինքնահաղթահարման հնարավորություն է և իր բնույթով ստեղծարար չէ. արվեստում կշարունակի տևական լինել  այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի սպառել պատմական նախընթաց լրջությունը:

Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *