Նուարդ Ավե | Երազի իմ երկիր…

Երազի իմ երկիր հայրենի,
հոգսերդ՝ շատ,
իմոնք էլ քոնի պես մեծանում են,
ես էլ,
դու էլ,
տարով միայն,
քարքարոտ երկիր։

Հայրենի իմ երկիր,
իմ պապե՞րն են քեզ պահել,
իմ եղբայրքը՝ քեզ շահե՞լ
քո՞նն են որդիքն իմ ջա….
ձենդ, սուս։

Երազի իմ երկիր հայրենի,
քո՞նն են որդիքն իմ ջահել
Ու՞մն եմ ես, հը՞ն, այ երկիր։

Ես մի բու՞ռն եմ քո հողի
ես մի ծի՞լն եմ քո արտի
ես մի թե՞րթն եմ…

Դե ծաղկի՛, ծաղկի՛, ծաղկի՛,
Իմ երա՜զ։

Հոգսերդ տուր, ես կտանեմ,
քարքարոտ երկիր,
սիրտդ քա՞ր է, հայրենիք։

Արի պատմի,
մենակ որդուս թող, թող, թող
ապրի, երազի իմ երկիր հայրենի։

Ապրիր, ապրիր, ապրիր,
Հայրենիք։

Երազի՛, իմ երկիր հայրենի,
հոգսերդ՝ ինձ,
հույսս՝ քեզ։

Դու միայն
երազի՛, երազի՛, երազի՛,
մի լույս հաստատ կբացվի։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *