Սոնա Համբարձումյան | Երազող արցախցու մասին

Հանքավայրերի
Պաշտպանությունը
Հավասարվեց
120 հազար հայի գերությանը
Ես գերի եմ
Անտառներում
Ծալծլված ու
Չարդուկված ճանապարհները
Սահմանն են
Երկրիս եւ աշխարհի միջեւ
Մասիս անունով տղան
Այսօր փրկեց կյանքս
երկնքի անօդաչուն
Ճանապարհին կուտակված
Հրաձիգները
Մնացին առանց մեր մարմինների
Ես ապրեցի
Ես գերի եմ
Եւ պայքարում եմ
Հասնել Եվրոպա՝
Ներկայացնել իմ բանաստեղծությունը
Երազող արցախցու մասին
Մինչ վերադառնալս
Պայքարում եմ գնալ…
Իմ բանաստեծությունն արժեր,
Որ ես նստարանների տակ
Մթության
թանձր օդի մեջ
Հատեցի թուրք բնապահպանների ոհմակը
Ես այնտեղ էի
Ես այնտեղ չէի
Ես հեռվից նայեցի
Իմ գերի
որդուն
Մորս
Հորս
Քրոջս
Բոլորին….
Բլոկադայի 104-րդ օրը
Երբ Հայաստանը
Ֆուտբոլի խաղում
2:1 պարտվեց Թուրքիային
Երբ Արցախի եւս մեկ ճանապարհ
Մկրատվեց
Եւս մի քանի վարելահող
Առանց վար ու ցանքի մնացին,
Այդ օրը բլոկադան առանց ինձ մնաց…
25.03.2023

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *