Երգ Սիրված երգեր

Սիրված երգերը հայերեն | Երգ առանց բառերի

Երգ առանց բառերի, գիշեր առանց քուն, Ամենն իր ժամանակին, ձմեռ ու գարուն: Ամեն աստղի ` երկնից մի կտոր, Մի կում անձրև` ամեն մի ծովի, Ընկնելու իր տեղն ունի ամեն մի խնձոր, Ամեն գող հնար ունի, որ թռցնի:

• 1 րոպե

Սիրված երգերը հայերեն |  Երգ առանց բառերի

Երգ առանց բառերի, գիշեր առանց քուն,
Ամենն իր ժամանակին, ձմեռ ու գարուն:
Ամեն աստղի ` երկնից մի կտոր,
Մի կում անձրև` ամեն մի ծովի,
Ընկնելու իր տեղն ունի ամեն մի խնձոր,
Ամեն գող հնար ունի, որ թռցնի:
Ամեն շան համար փայտ ու ոսկոր կա,
Ու ամեն գայլին` չարություն, ատամ:

Նորից պատուհանից կողմ բացվում է սպիտակ օր,
Օրը ինձ էլի կանչում է մարտի,
Ես զգում եմ` աչքերն իմ փակելով`
Աշխարհն ինձ վրա կռվով է գալիս:

Եթե կա հոտ, կա նաև հովիվ,
Եթե կա մարմին, պարտադիր է ոգին,
Եթե կա քայլ, պիտի լինի հետք,
Եթե կա խավար, լույսի լինելն է պետք:
Դու ուզում ես արդյոք աշխարհը փոխել,
Կարող ես ընդունել ինչպիսին, որ կա,
Վեր կենալ, հեռանալ, շարքից շպրտվել,
Էլեկտրական աթոռին կամ գահին նստել:

Նորից պատուհանից կողմ բացվում է սպիտակ օր,
Օրը ինձ էլի կանչում է մարտի,
Ես զգում եմ` աչքերն իմ փակելով`
Աշխարհն ինձ վրա կռվով է գալիս…

Թարգմանությունը ռուսերենից՝ Գայանե Բաբայանի

Թողնել մեկնաբանություն