Գևորգ Թումանյան | ֆեյսբուքյան կոլլաժ

ժամանակակից ընթերցողների խոսքերը ժամանակակից բանաստեղծներին

հզոր է զիլ է
անչափ յուրահատուկ է
շատ ապրես աստված պահապան
շատ եմ սիրում ձեր այս բանաստեղծությունը
արդիական բոլոր ժամանակների համար
բրավո
գժվեցի
էս ինչ լավն է
ինչ փառահեղ է
քո գիրն ուրիշ է
սա հանճարի երկունքով ծնված երգ է
փառաբանում է
բառերի շքահանդես է
մարդերգություն է
անզուգական հրավառություն է
զորեղ է ցնցող է
ծափողջույններս
հրաշալի է ընտիր է սիրտ կեղեքող է
օրիգինալ է
ծանր է հզոր է
ամեն մի տողը կրակ է բոց է հրաբուխ է
խոսքի լավա է
ամբարված ցավ է հրդեհ է
դժվար է մարսելը
սա բանաստեղծություն չէ մարգարեություն է
պայծառատեսություն է
ախ վախ ջան

ոնց եմ սիրում ձեր տողերը
սիրում եմ ձեր պոեզիան չնաշխարհիկ
երևակայության վեհ դրսևորում
դու բառերի քանդակագործ ես
երաժիշտ ես նկարիչ ես կինոռեժիսոր ես
բարձր ճաշակ
նուրբ քիմք
սիրո հրաշագեղ արարումներ
մտքի հրավառություն
կրքի ալեկոծություն
խոսքերն ավելորդ են
հոգեհարազատ տողեր
աախ վաախ ջաան

 

ժամանակակից բանաստեղծների երախտիքի խոսքերըժամանակակից ընթերցողներին

շնորհակալ եմ
անչափ շնորհակալ եմ
շնորհակալ եմ կյանքս
շնորհակալ եմ տիկին այսինչ
շնորհակալ եմ պարոն ոմն
շնորհակալ եմ եղբայր
շնորհակալ եմ իմ բարեկամ
շնորհակալություն
շնորհակալություն իմ սիրելիներ
շնորհակալություն հարազատներս
զգացված եմ
անչափ զգացված եմ
զգացված եմ կյանքս
զգացված եմ տիկին այսինչ
զգացված եմ պարոն ոմն
զգացված եմ եղբայր
զգացված եմ իմ բարեկամ
զգացված եմ իմ սիրելիներ
զգացված եմ հարազատներս
շնորհակալ եմ որ կարդում եք
շնորհակալություն որ կարդում եք
զգացված եմ որ կարդում եք
կարմրեցի կյանքս
կարմրեցի տիկին այսինչ
կարմրեցի իմ բարեկամ
կարմրեցի հարազատս
կարմրեցի սիրելիներս
գրում եմ էլի կյանքս ես հանճար չեմ
/ես զիլ բանաստեղծ եմ/
գրում եմ էլի տիկին այսինչ ես հանճար չեմ
/ես վերջն եմ/
գրում եմ էլի պարոն ոմն ես հանճար չեմ
/ես եմ հիմա մի պոետ/
գրում եմ էլի իմ բարեկամ ես հանճար չեմ
/չկա ինձ նման/
գրում եմ էլի սիրելիներս ես հանճար չեմ
/բոլորին ծալած ունեմ/
գրում եմ էլի հարազատներս ես հանճար չեմ
/հա հա հա հա/
էհ
էհ
էհ
😍😍😍😍
⚘⚘⚘⚘
🌹🌹🌹🌹

 

ժամանակակից բանաստեղծների ջղագրգիռ պատասխանները
ժամանակակից ընթերցողներին

սիրելիս
պոեզիան մաթեմատիկա չէ
/զզվեցրիք ձեր չորուցամաք դիտողություններով/
հարգարժան ընթերցող բանաստեղծությունը կենսաբանություն չէ
ֆիզիկա չէ քիմիա չէ
ճշգրիտ գիտություն չէ
/տխմարի մեկը ինձ դասեր է տալիս/
դա ձեր կարծիքն է
ես այստեղ հակասություն չեմ տեսնում
տրամաբանականս ո՞րն է
ես ընդամենը գրում եմ
ես բանաստեղծ չեմ
/սրան վերջը արգելափակելու եմ/
ինչպես զգում եմ այնպես էլ գրում եմ
կուզեմ կետադրեմ կուզեմ ոչ
համաձայն եմ կփոխեմ
/էդ էր պակաս/
ի՞նչ եք ասում
ինչ Չարենց
ինչ Հովհաննես Գրիգորյան
ինչ իրանական պոեզիա
/էս ում տեղն է իրեն դրել/
շնորհակալ եմ ձեր կարծիքի համար
թերությունների համար միշտ կարող եք գրել
/ռադ էղի/

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *