Գրանիշի նոր նախագիծը | granish.com

Ժամանակակից հայ գրողներ

Սիրելի  ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում Գրանիշ ակումբի նոր մեկնարկած առցանց նախագիծը՝ Granish.com: Կայքում պարբերաբար կհրապարակվեն հայ ժամանակակից և դասական գրականության անգլերեն թարգմանություններ և օտարագիր հայազգի գրողների ստեղծագործություններ, ինչպես նաև գրականագիտական հետազոտութուններ, նոր հրատարակված գրքերին անդրադարձներ և գրական դաշտի այլ նորություններ: Նախագծի հիմնական նպատակը միջազգային շուկայում հայ գրականությունը և գրողներին ներկայացնելն է: Նախագիծը մեկնարկել է բացառապես Գրանիշ գրական ակումբի ջանքերով, բայց կայանալու և իր վերջնական նպատակին ծառայելու համար կարիք ունի աջակցության, ուստի ուրախ կլինենք քննարկել համագործակցության և օգնության ցանկացած առաջարկ:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *