​Գրանիշ համայնքի սիրելի հեղինակներ

Մեր նոր համագործակցությունը Քարաշամբում գործող «Զով» տան հետ հնարավորություն է տալիս ապրելու եւ աշխատելու գյուղական խաղաղ միջավայրում:

Տնակի հիմնադիրները՝ Կարինը եւ Գարեգինը, Երեւանից Քարաշամբ են տեղափոխվել 2016 թվականին, եւ իրենց տանն ու տնակում հյուրընկալում են արվեստի, գրականության, մշակույթի մարդկանց: Գյուղի զարգացման իրենց տեսլականին կարող եք ծանոթանալ այս ֆիլմի միջոցով:

Տնակն ունի հարուստ գրադարան, շրջապատված է այգիներով, մի քանի րոպե հեռավորության վրա է Հրազդանի կիրճից եւ Արագետից, ունի լուռ աշխատելու, ստեղծագործելու, սնունդ պատրաստելու, կենցաղային հարմարավետությանը նպաստող բոլոր պայմանները: Հնարավոր է նաեւ սննդի կազմակերպում:

Քարաշամբը Երեւանից հեռու է մոտ 30 կմ, սահմանակից է Արգել, Թեղենիք, Արագյուղ համայնքներին: Հայտնի է իր բրոնզեդարյա հնավայրով, ունի բազմաթիվ քայլուղիներ վայրի բնության մեջ: Հեռու է տուրիստական հոսքերից, աղմուկից, ճանապարհները բարեկարգ են, միջավայրը՝ խաղաղ:

Օգտագործելով Գրանիշին տրամադրված «Գրեք Քարաշամբում 2024» պրոմոկոդը՝ դուք «Զովում» կստանաք հնարավոր ամենամեծ զեղչը: Կարող եք ընտրել 3, 5, 7 եւ ավելի գիշերակացի տարբերակները: Մանրամասների համար կարող եք զանգահարել 094559730 հեռախոսահամարով կամ գրել zovecottage@gmail.com հասցեին:

Համագործակցությունը նախանշված է 2024 թվականի համար:

Գրանիշ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *