Պոեզիա

Հաֆեզ | Ղազալ 231-րդ

Ասացի․ քո ցավն իմն է, ասաց․ ցավը քո կանցնի, Ասացի․ եղի՛ր իմ լուսինը, ասաց. եթե նա հառնի: Ասացի․ սիրահարից հավատարիմ լինել սովորիր, Ասաց․ նման վարք սակավ է լինում լուսներեսից:

Թարգմանիչ՝ Դիանա Սիսակյան

• 1 րոպե

Հաֆեզ | Ղազալ 231-րդ


Ասացի․ քո ցավն իմն է, ասաց․ ցավը քո կանցնի,
Ասացի․ եղի՛ր իմ լուսինը, ասաց. եթե նա հառնի:

Ասացի․ սիրահարից հավատարիմ լինել սովորիր,
Ասաց․ նման վարք սակավ է լինում լուսներեսից:

Ասացի․ պատկերից քո կփակեմ հայացքիս ճամփան,
Ասաց․ նա՝ գիշերագող, մեկ այլ ճամփից էլ կգա։

Ասացի․ բույրը վարսերիդ խառնեց ալամ-աշխարհս,
Ասաց․ թե գիտենաս, հենց այն քեզ առաջնորդ էլ կդառնա։

Ասացի․ անուշ է օդը, որ հառնում է արշալույսի սյուքից,
Ասաց․ քաղցր է զով զեփյուռը, որ գալիս է յարի ճամփից։

Ասացի․ հրակն շուրթերիդ նեկտարի կարոտը սպանեց մեզ,
Ասաց․ դու՝ լոկ ծառա, Նա՝ ծառային կյանք տվողը, պիտ գա։

Ասացի․ սիրտդ գթասեր ե՞րբ է մտադիր հաշտվել,
Ասաց․ ոչ ոքի չասես, մինչ հաշտության ժամը գա։

Ասացի․ ժամը խինդ-միության տեսա՞ր՝ որչափ արագ անց կացավ,
Ասաց․ լուռ կաց, Հաֆե՛զ, քանզի այս վիշտն էլ անց կկենա։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Թողնել մեկնաբանություն